«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը» թե «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը ենթարկվել է որևէ միջադեպի․ ԴՕԿ կուսակցություն

ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Համացանցում տարածվող լուրերը, թե Վարդան Ղուկասյանը ենթարկվել է որևէ միջադեպի, չեն համապատասխանում իրականությանը։ Ցավոք, որոշ անձինք անպատասխանատու կերպով տարածում են անհիմն տեղեկություններ։ ԴՕԿ կուսակցությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվությունից և պահպանել պատասխանատվության զգացումը։ Շուտով ավելի մանրամասն կանդրադառնանք այս թեմային»։ Հիշեցնենք՝ «Դոգին դաժանաբար ծեծել են» վերնագրով հրապարակում էր կատարել Արթուր […]
Վարդան Ղուկասյանը կոչ է անում ընդդիմադիր թևին` մեկնաբանել իրեն քարշ տանելով ձերբակալելը (տեսանյութ)

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին. Գալյանը շրջայց է իրականացրել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հայտնում են արդարադատության նախարարությունից: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այս պահին գտնվում է 505 ազատազրկված: Տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել այս հիմնարկի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ: Ամենաթարմը թերևս նախորդ տարվա երկրորդ […]
Վարդան Ղուկասյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր․ ԶԼՄ

«USArmenianews.com» լրատվական կայքը տեղեկացնում է, որ, երեկ, փետրվարի 20-ին, երեկոյան, «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է (ունեցել է սրտի խնդիր և արյան բարձր ճնշում) և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Վարդան Ղուկասյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
ՀՀ ԶՈՒ ողջ կազմին խստիվ հրահանգվել է անձնական մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում. ՊՆ

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը, պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ-ն գնահատում է Պենտագոնի հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել գործընկերությունը․ Լիլիթ Մակունց

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Պենտագոնում, որի ընթացքում քննարկվել են Երևան-Վաշինգտոն ռազմավարական գործընկերությանը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հիանալի հանդիպում ունեցա Պենտագոնում: Խոսեցինք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի մասին։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ […]
Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքը վտանգվա՞ծ է. Ավանեսյանը ներկայացնում է մանրամասներ

Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար

Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար. գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյը և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ: Հյատնում են ՊԵԿ-ից: Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվի ազգային […]
ՊՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց. կան տուժածներ

Փետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ […]
Արամ Հարությունյանը հետախուզման մեջ եկամուտ է ստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր, նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) դեռ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքի սեփականատերն է։ 2003-2007 թթ․ նա կարողացել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակին հարող այս պետական շենքը, եւ նրան պատկանող «Հանարդ» ընկերությունը Պետգույքի կառավարման վարչությանը, ֆիննախին վարձով տարածքներ էր տրամադրում, որի դիմաց պետբյուջեից մեծ գումարներ էին վճարում։ Հետո Արամ Հարությունյանին մեղադրանք […]
ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով

ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։ Այս մասին հայտնում են բուհից։ «Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,-ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր դպրոցներում դասեր չեն լինի։ ԵՊԲՀ֊ում այսօրվա նախատեսված դասապրոցեսն ու քննությունները ևս չեղարկվել են։ «Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին,իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ […]