Թեհրանում հանդիպել են Իրանի նախագահն ու ՌԴ արտգործնախարարը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից «մեծ ողջույններ» է փոխանցել Փեզեշքիանին և հայտնել, որ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը Մոսկվան և Թեհրանն ստորագրել էին հունվարին, արդեն սկսել է իրագործվել։ Այսօր ավելի վաղ Լավրովը հանդիպել էր նաև Իրանի ԱԳ […]
Տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է որդեգրել ազգային շահերից բխող քաղաքականություն․ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը կարևոր հնարավորություն էր ոչ միայն երկկողմ օրակարգային հարցերի քննարկման, այլև առկա իրողությունների գնահատման և Հայաստանի համար հնարավոր զարգացումների կանխորոշման տեսանկյունից։ Այս գործընթացում առանցքային է երկկողմանի առաջարկների և պահանջարկի համադրման կարողությունը՝ հիմնված ազգային ու ռազմավարական շահերի վրա։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները […]
Մենք ձգտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին. Իրանի ԱԳ նախարար

Մենք ձգտում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի. այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո: «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին այդ հարցում», – ասել է նախարարը։ […]
Ինչու է Փաշինյանը կրճատում մարզպետների լիազորությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին․ ավտոպարկը կրճատեց, նրանց ենթակայությունից հանվեցին դպրոցները, հիմա՝ հիվանդանոցները: Դրանք հանձնվեցին ԿԳՄՍՆ-ին եւ առողջապահության նախարարությանը։ Տպավորություն է, որ շուտով փակելու է մարզպետարանները` հայտարարելով, թե «Հայաստանից արմատախիլ արեց հին ֆեոդալական ինստիտուտը»։ Իրականում, ոլորտից տեղյակ անձի կարծիքով, իշխանության ու ռեսուրսների կենտրոնացում է արվում՝ ամենայն հավանականությամբ, […]
ԵՄ միջնորդական ձևաչափը հիմա չի գործում, մեր գերիները շարունակում են մնալ Բաքվում․ Պարույր Հովհաննիսյան

Մեր հարևանի հետ բանակցությունների շրջանակում հույս ունենք, որ կունենանք դրական դինամիկա: Հռետորաբանությունը Բաքվից այնքան էլ զարմացնող ուղերձներ մեզ չի պարունակում: Ամեն անգամ նրանք վտանգավոր, սպառնալից պատումներ են ուղակում: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: «Մեր գերիները շարունակում են այնտեղ մնալ, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար ցանկացած […]
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է, այս մասին Tert.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը: Այսպիսով, սույն գործով կալանքի տակ գտնվող անձանց թիվը հասավ 6-ի, 3 հոգի էլ գտնվում է տնային կալանքի տակ: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի […]
Շիրազ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ

Շիրազ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ: ՔԿ-ն ներկայացրել է Շիրազ Մուշեղի Գրիգորյանի կենսագրությունը Ծնվել է 1992թ. սեպտեմբերի 24-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2024-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության […]
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ոլորտում սոցիալական կրեդիտ վերադարձնող երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում՝ escs.am: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական […]
Մոսկվայի համար վերալոյալացված իշխանություն+ռուսամետների համբավ ունեցող ընդդիմություն՝ երանելի բանաձև կարող է թվալ որոշ կրեմլյան աշտարակների համար. Արմեն Աշոտյան

Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց գործողությունները առավել համոզիչ և ծրագրային ներկայացնելու համար։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը: «Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի առանձին ուղերձ երկնեց այս առնչությամբ, բայց 2026-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ միայն իշխանությունները չեն զբաղվում «իմաստների մոդելավորմամբ» (моделирование смыслов)։ Այսպիսի անխուսափելի գործով […]
Քննարկվել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները

Փետրվարի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ Քննարկվել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները, ինչպես նաև նոր համագործակցային ուղղությունները, ներառյալ՝ Ենթակառուցվածքների բարելավում, Մարքեթինգային համագործակցություն երկու երկրների միջև, Նոր զբոսաշրջային ուղղությունների ստեղծում և զարգացում։ Այս նախաձեռնությունները կօգնեն ամրապնդել Հայաստանի […]
Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Դուբայում (ԱՄԷ) ընթացող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան

Մեկնարկային տուրում նա 6:1, 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դենիել Էվանսի նկատմամբ (178-րդ տեղը): Խաղը տևել է 1 ժամ 21 րոպե։ Երկրորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — Լորենցո Սոնեգո (Իտալիա) զույգի հաղթողի հետ։
Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Մոսկվա, թեև մայիսի 9-ը վաղ է նման այցի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «օգնում է Ուկրաինային այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի օգնել», և նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել շաբաթների ընթացքում: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Օվալաձեւ աշխատասենյակ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Թրամփը նաև նշել […]