Եղիր տեղեկացված

Բաքվում շինծու դատավարությանն Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը ցուցմունքներ են տվել

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ղեկավարների գործերով շինծու դատավարությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը որոշ ցուցմունքներ են տվել։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Արայիկ Հարությունյանին առաջարկվել է ցուցմունք տալ, սակայն […]

Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը  ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Ինչպես հայտնում են նախարարությունից, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, […]

Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, բայց ձերբակալվածի կարգավիճակ չունի. հայտարարություն

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Կուսակցությունը մշտապես գործել է թափանցիկության սկզբունքով և ձգտել է հանրությանը ներկայացնել իրավիճակի իրական պատկերը։ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին մեզ փոխանցվել էր տեղեկություն, որ ամեն ինչ լավ է, և նա կայունանում է։ Սակայն, երբ ավելի մանրամասն տեղեկատվություն էինք փորձում ստանալ, պարզվեց, որ մեզ տրամադրված տեղեկությունները ամբողջական չեն եղել։ Փետրվարի 20-ի […]

Ընտրությունների հեռանկարը և «ապագա կա»-ի կործանարար հետևանքների դասերը

«Փաստ» օրաթերթը գրում է. Քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական հերթական ընտրություններին։ Իրապես հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրական գործընթացը վճռորոշ է լինելու մեր երկրի համար։ Նշում ենք հաջորդ տարին՝ չբացառելով նաև այս տարեվերջին արտահերթ ընտրությունների հավանականությունը: Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստը մնում է փաստ, որ առաջիկա ընտրությունները «յոթ սարից այն կողմ» չեն: Եվ հասկանալի է, […]

Բեքհեմը նշել է բոլոր ժամանակների լավագույն խաղացողին

Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը նշել է բոլոր ժամանակների լավագույն խաղացողին։ «Իմ կարծիքով՝ Մեսսին լավագույնն է աշխարհում։ Նա բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է»,- Բեքհեմի խոսքերն է փոխանցում AS-ը։ Հիշեցնենք, որ Մեսսին MLS-ում հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»: Բեքհեմն այս ակումբի համասեփականատերն է։ Լիոյի գործող պայմանագրի ժամկետը ամերիկյան թիմի հետ […]

Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովում ՀՀ-ԵՄ օրակարգն է քննարկվել

Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Տոմաշ Գրոդձկիի հետ։Քննարկվել են Հայաստան-Լեհաստան միջխորհրդարանական համագործակցության, Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգին առնչվող հարցեր։

«Չաղ Ռուստամի» ազատ արձակումը կբողոքարկվի. դատախազություն

Դատախազությունը կբողոքարկի «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի ազատ արձակումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցի Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը, և Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից: Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Ա. Կյուրեղյանը, ևս ազատ է արձակվել։

Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ՀՀ-ի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ «Սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է, վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել` ոնց ենք շարունակելու։ Իմ կարծիքով՝ մինչև սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ […]

Առաջիկայում տնտեսական ակտիվության տեմպն էլ ավելի ցածր կլինի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների դրական ազդեցությունները 2022թ. հետո աստիճանաբար թուլացել են, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է։ 2025թ. առաջին ամսվա տնտեսական աճի ցուցանիշը ևս կրել է այդ ազդեցությունը և կազմել 7.1%` 4.3 տոկոսային կետով ցածր լինելով […]

Սամվել Կարապետյանը Forbes-ի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2025» վարկանիշում զբաղեցրել է 2-րդ տեղը

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2025» վարկանիշում զբաղեցրել է 2-րդ տեղը: Նրա գլխավորած «Տաշիր» ընկերությունների խմբի՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացած եկամուտը 2024-ին հասել է 685 մլն դոլարի՝ 2023-ին գրանցած 640 մլն դոլարի համեմատ: Ընկերությանը պատկանում է «Ռիո» առևտրի կենտրոնը Մոսկվայի Դմիտրովսկոյե Շոսսեում, Kvartal West խառը օգտագործման համալիրը և Novotel Moscow […]

Սումգայիթում իրականացվեց ոճրագործությունների շարք, հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը. ԱԳՆ

1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն […]

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Դ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոեմքենայով Արմավիր-Երևան  ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ դեպի երևան ընթանալիս՝ Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում […]