Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման, նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի․ Թրամփ

Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի»,-գրել է նա։ Թրամփի և Զելենսկու նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։ Կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել։
Այսօրվանից ՀՀ -Թուրքիա սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է ՀՀ Սահմանապահ զորքերով

Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝«Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ […]
Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այժմ անհնար է, բայց ոչ ապագայում․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրականապես դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիություն անհապաղ ընդունմանը, սակայն չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։ Պատասխանելով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման հարցերին՝ նա հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին լիովին հակասում է Հունգարիայի շահերին։ Օրբանն ընդգծել է, որ ինքը «բացահայտորեն դեմ է» Ուկրաինայի՝ համայնք ընդունելուն։ Միևնույն ժամանակ, նա չի […]
Տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի […]
Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում մարդու ոսկորներ են գտել

Այսօր՝ փետրվարի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է նշված վայրում թաղված […]
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է զգոն լինել․ հայտարարություն

ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում: Այս մասին զգուշացնող հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը: «Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական […]
Իրավունք չունենք գոնե մեկ օր հապաղելու, պետք է մոբիլիզացնել բոլոր ջանքերը Հայաստանում, Սփյուռքում՝ օր առաջ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. Արցախի ՄԻՊ

Սկսած 2023-ի սեպտեմբերից և մինչև այդ Բաքվում գտնվող մեր հարազատների մեր հայրենակիցների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին բազմիցս խոսել ենք, հրապարակվել են զեկուցներ՝ մանրամասն ներկայացնելով խոշտանգումների, կտտանքների ապացույցները: Այս մասին Ծիծեռնակաբերդում Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի՝ օրերս տարածված նկարն է, որտեղ շատ հստակ […]
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը:
Էդուարդ Հակոբյանը նշանակվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ

Երևանում փետրվարի 26-ից 28-ն ընթացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստում որոշում ընդունվեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ նշանակելու մասին։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի,Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները։
Գնամ նստեմ տունը՝ դիվան քշե՞մ․ դատավորը՝ իր հեռանալու մասին

«Հրապարակ» թերթը գրել է․ «Տարին դեռ նոր սկսված՝ 3 դատավոր հեռացվեց դատական համակարգից՝ Էդուարդ Ամալյանը, Ավագ Գաբրիելյանը եւ Արգիշտի Ղազարյանը։ Երկու դատարանների նախագահներ՝ Գաբրիելյանն ու Ղազարյանը, մի քանի օրվա տարբերությամբ անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրին․ հունվարի սկզբին Վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արգիշտի Ղազարյանը, որը շարունակելու է պաշտոնավարել որպես դատավոր։ Դրա նախօրեին էլ հրաժարական տվեց […]
Վարդան Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրի և «դատավարություններից» հրապարակայնացվող տեղեկությունների վրա. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: […]