Եղիր տեղեկացված

Նոր մանրամասներ՝ ադրբեջանական դրոշով ավտոմեքենայի դեպքից․ այն ոչ թե ծածանել են, այլ՝ քարշ տվել

Համացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։ «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մեքենայի վարորդի որդին նոր է վերադարձել բանակից և որոշել է այսպես ասած՝ բողոքի ակցիա իրականացրել` անարգել Ադրբեջանի դրոշը։ Կապել է դրոշը մեքենայի բեռնախցիկից և գետնին քարշ տալով՝ տարել է։ Մարդկանց մոտ տպավորություն […]

«Արթմեդ» ԲԿ-ի պարզաբանումը՝ վիրահատության ժամանակ տաքացնող սարքով 68-ամյա կնոջը այրվածքներ պատճառելու վերաբերյալ

Նախօրեին Shamshyan.com լրատվական կայքում հրապարակվել է «Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Արթմեդ» բժշկական կենտրոնում վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը բժիշկը դրել է 68-ամյա կնոջ վրա, ինչի հետևանքով վերջինը այրվածքներով տեղափոխվել է այլ հիվանդանոց» վերտառությամբ հրապարակում: Արթմեդ ԲՎԿ-ից հայտնում են, որ 68 տարեկան բուժառուն ընդունվել է բժշկական կենտրոն՝ կոնստրուկցիաների հեռացման նպատակով, որոնք բուժառուի մարմնում տեղադրվել են շատ ավելի […]

Բոլոր այն ինքնակամ տները, որոնք սեփական հողի վրա են, բոլոր այդ դիմումները գրեթե անխոչընդոտ ստորագրում ենք. Ավինյան

Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը լայն թափով շարունակվում է. 2019-2024 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել են համայնքային հողամասերում 945 ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներ, իսկ սեփական հողամասերում՝ 3313 որոշումներ, որի արդյունքում համայնքային բյուջե է վճարվել մոտ 9 մլդ 100 մլն դրամ: Այդ մասին այսօր՝ մարտի 3-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին […]

Իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում․ Գագիկ Ծառուկյան

Իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։ Ֆեյսբուքի էջում գրել է Գագիկ Ծառուկյանը․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, հանրային գործիչներին՝ այս օրերին իմ քայլերին, իմ գործունեությանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ, մարդկային դիրքորոշումը։ Միաժամանակ՝ […]

ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է 44-օրյա պատերազմում զոհված զինվորի տվյալների նույնականացումը

2020-ի 44-օրյա պատերազմից տարիներ անց  ԴՆԹ փորձաքննությունը հաստատել  է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը։ Այս մասին հայտնում են Սևանի քաղաքապետարանից։ Գենադի Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 17։00-ից ,Սևան քաղաքի՝Սևան-Գավառ ճանապարհի սկզբնամասում(գերեզմանատան հարևանությամբ) գտնվող սգո սրահում։ Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին Եռաբլուրում։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սևան համայնքի ավագանու […]