Եղիր տեղեկացված

Եթե ժողովուրդը չի ուզում ընդունել հեղափոխության բացասական ու աղետալի հետևանքները, ապա մյուս կողմը՝ դասական ընդդիմությունը չի ցանկանում ընդունել հեղափոխության լինելու փաստը. Միքայել Մինասյան

2018-ից առ այսօր անցել է 7 տարի։ Այս ընթացքում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, բազմաթիվ համայնքային ընտրություններ, եղել է կոալիցիոն կառավարություն, տեղի է ունեցել դաժան, ուղղորդված և պարտված պատերազմ, եղել է Արցախից հրաժարում, ապա՝ հանձնում։ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 20,000 հեկտարը օկուպացված է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան […]

Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ծանուցել է ԿԽՄԿ ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին

Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին APA-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը։ Նա նշել է, որ ներկայումս իշխանությունների հետ շփումները պահպանվում են: «Սա մեր գաղտնի և երկկողմ երկխոսության մի մասն է», – նշել է նա: Հիշեցնենք, որ  Կարմիր […]

Ապօրինի ձեռք բերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը. Փաշինյան

Դատարանի վճռով Ծաղկաձորի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26 հազար 700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26 հազար 400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռք բերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 432 միլիոն դրամ։ Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկանում է Հայաստանի ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]

Մեզ համար Մինսկն Ուկրաինայի հարցով բանակցությունների համար լավագույն վայրն է. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի Վլադիմիր Զելենսկու միջև Մինսկում հանդիպման հնարավորությունը դեռ չի քննարկվել, սակայն Մոսկվայի համար Բելառուսի մայրաքաղաքը կլինի բանակցությունների լավագույն վայրը։ Այս դիրքորոշումը լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այդ հարցը ոչ մի կերպ չի բարձրաձայնվել և չի քննարկվել, բայց, իհարկե, […]

Խորհուրդ ենք տալիս ամբողջությամբ, բազմակողմանիորեն և ամբողջ ծավալով տիրապետել խնդրո առարկա հարցերին, փաստեր ստուգող կայքը խորությամբ չի ուսումնասիրել թեման․ Նաիրի Սարգսյան

Civilnet.am կայքը խորությամբ չի ուսումնասիրել թեման։ Այս մասին հայտարարություն  է տարածել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Մասնավորապես, չի տիրապետում «Պայմանական պարտավորություն» ինստիտուտին և չի առաջնորդվում «Ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունքով»։ Ակնհայտ է, որ և հոդվածագիրը և օրինագծի հեղինակները խորամուխ չեն եղել վարչադատավարական ընթացակարգով քննվող գործերի և վարչական դատավարության մեջ կիրառելի հայցատեսակների առանձնահատկությունների մեջ։ […]

Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Թանդիլյանին հիվանդանոց ուղեկցեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նշենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն Բաքվում  գտնվող Ռուբեն վարդանյանի եւ մյուս հայ գերիների:

ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը պարգևատրել է Լիտվայի հանրային անվտանգության ծառայության հրամանատարին

ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը մարտի 4-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությանը։ Ոստիկանապետն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում նա մասնավորապես անդրադարձել է Լատվիայի և Լիտվայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրին։ […]

Արցախը կորցնելու համար ազգովի բոլորս ենք մեղավոր. Ռազմիկ Թեւոնյան

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում ԵԿՄ ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Վազգեն Սարգսյանը այսօր կդառնար 65 տարեկան: «Արցախը կորցնելու համար ազգովի բոլորս ենք մեղավոր։ Ինձ թվում ա՝ չէինք կորցնի Վազգենի կենդանի լինելու դեպքում»,-այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի նախկին մարզպետ, ԵԿՄ անդամ Ռազմիկ Թեւոնյանը:  

Սրտաբանը նշել է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

Հիպերտոնիայով տառապող մարդիկ հաճախ դադարեցնում են բժշկի նշանակած դեղամիջոցների ընդունումը, հենց որ նրանց ճնշումը վերադառնում է նորմային, և նրանք իրենց լավ են զգում, բայց դա չպետք է անել, ասում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նշել է այս և հիպերտոնիկ հիվանդների թույլ տված այլ խոշոր սխալները։ Սրտաբանը նշել է, որ հիպերտոնիան կուրսերով […]