Եղիր տեղեկացված

Ռուսաստանն այժմ բացարձակապես ջարդում է Ուկրաինան մարտի դաշտում, ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հարցը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ Այս մասին նա գրել է TruthSocial սոցիալական ցանցի իր էջում։«Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն այժմ բացարձակապես ջարդում է Ուկրաինան մարտի դաշտում, ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի նկատմամբ զանգվածային բանկային սանկցիաների և մաքսատուրքերի մասին՝ մինչև հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։ Դիմում եմ Ռուսաստանին […]

Ռուբենի խոսքը պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի Բաքվի մեկուսարանից հնչած աուդիոուղերձին․ «Ես էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը՝ ո՞րն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը, իհարկե, իր համար, կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։ Ես կարծում եմ, որ դա անմարդկային […]

Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Լաթաքիան

Սիրիայի անվտանգության ուժերը, որոնք ենթակա են երկրի նոր իշխանություններին, վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա քաղաքը՝ տեղահանելով հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցներին, հաղորդում է Euromedia24–ը։Այս մասին Լաթաքիայի ոստիկանապետը հայտարարել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։«Քաղաքը վերցվել է վերահսկողության տակ, վերացվել է ռազմական օբյեկտների շրջափակումը, իսկ նախկին ռեժիմի մնացորդները դուրս են քշվել», -ասել […]

Իշխանությունները կարող են դիմել տարբեր մեթոդների ընտրություններում, բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը կանգնած է ու պայքարելու է իր ձայնի համար, որպեսզի համայնքը ունենա ճիշտ ղեկավար. Վոլոդյա Գրիգորյան

Մտավախություն կա, որ իշխանությունները կարող են դիմել տարբեր մեթոդների ընտրություններում, բայց նաև վստահ եմ, վստահ եմ, որ այս անգամ լինելու է հաղթանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փարաքարի համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որը գլխավորում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների միավորմամբ ձեւավորված «Միասնություն» դաշինքի ցուցակը: Հարցին՝ եթե բանը հասնի կոալիցիա կազմելուն, որ ուժերի հետ […]

Հարկերից բացի, նաև գներն են բարձրանում. թվեր, փաստեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%: Այս թվերը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։ Թեև իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում ամպագոռգոռ թվեր են շռայլում՝ հղում անելով վիճակագրական կոմիտեին, այնուամենայնիվ ազնիվ գտնվող մի քանի ներկայացուցիչներ հստակ պնդում են, […]

Հայ-վրացական սահմանին համատեղ հսկողություն կիրականացվի

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Թբիլիսիում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ կատարվող՝ հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության իրականացմանն ուղղված պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական […]

«Սամ Հար» ընկերության բնական հյութերը պատրաստվում են Հայաստանում աճեցված հատընտիր մրգերից, հատապտուղներից ու բանջարներից և առանձնանում են իրենց գերազանց համային հատկանիշներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի փ. 1/73                                          ՀԵՌ. 095 696 590 093 318 787  

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. կալանավորը ձեռքը մեխել է հսկիչի սեղանին

Այսօր ժամեր առաջ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Կալանավոր Ասատուր Հովհաննիսյանը մեխել է իր ձեռքի ափը հսկիչի սեղանին եւ պահանջում է հանդիպում իր գործով դատախազի հետ: Այս մասին Forrights.am-ին ահազանգել է Ասատուր Հովհաննիսյանի ազգականը՝ Ռոբերտ Սարգսյանը: Նա ասում է, որ Ասատուրը արդեն մոտ մեկ ու կես ժամ ձեռքը մեխած վիճակում […]

«Բադալյան եղբայրների» բիզնեսներից 4-ը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 4 ընկերություն ՀՀ 2024 թ․-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում են։  Ընկերությունների վճարած հարկերի ծավալը կազմել է 26 մլրդ 17 մլն 541 հազար դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։ Երկրի խոշորագույն «ՍոֆթԿոնստրակ» ՏՏ ընկերությունը 2024 թ․-ին պետբյուջե է վճարել 18 մլրդ 627 մլն 274 հազար դրամ, այն հազարյակում զբաղեցնում է 12-րդ […]

Դավիթ Մանուկյանի կյանքի ու ծառայության տարբեր դրվագներ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր. պատգամավոր

Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտական ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Դժվար է բառեր, ձևակերպումներ ընտրել, որոնք ամբողջության մեջ կներկայացնեն Մանուկյանի անցած մարտական ուղին և տարբեր ժամանակներում դրսևորած վճռականությունը, որովհետև նա հիմա էլ գտնվում է Բաքվի բանտում և ցանկացած […]

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է ուսանողներին, որ հաջորդ շաբաթվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ուսանողներին, որ հաջորդ շաբաթվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ «Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00: Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեով՝ նախապես գրանցվելու համար»,- գրել է նա։