Եղիր տեղեկացված

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր […]

Գյումրին դարձնելու ենք Հայաստանի ամենաիրադարձային քաղաքը. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիում պետք է ստեղծել իրադարձությունների այն քանակությունը, որ մարդիկ ցանկություն ունենան գան Գյումրի և մասնակցեն դրանց: Այս մասին Արմքոմեդիի եթերում ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով քաղաքի զարգացման իր տեսլականին: «Մենք մտածել են վեցուկես ամիսների ընթացքում իրականացնել 10 միջոցառում, որ մարդիկ ցանկություն ունենան գալ և մասնակցել: Դրանք մտածել ենք այնպես, որ այդ […]

Քաթարը կոչ է արել միջազգային հանրությանը ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ առնել Իսրայելի միջուկային օբյեկտները

Քաթարը շաբաթ օրը կոչ է արել միջազգային հանրությանը ջանքեր գործադրել Իսրայելի բոլոր միջուկային օբյեկտները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ դնելու համար, հաղորդում է Arab News-ը: Քաթարի ԱԳՆ-ն նաև կոչ է արել Իսրայելին «իր բոլոր միջուկային օբյեկտները դնել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո» և միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT): Հայտարարությունը հաջորդել է Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների հանդիպմանը, […]

Կոտայքի մարզում վարորդը, լինելով ոչ սթափ, բախվել է ծառին. կա զnhi

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, ապա հարվածել բնակչի տան ցանցե պարսպին, կոտրել այն և հայտնվել հողամասում՝ բախվելով ընկուզենուն։ Ինչպես դեպքի վայրից […]

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Շենգավիթ 1/1, 1/2 հանրակացարաններ, Մանանդյան փ․ 41 շենք, Արարատյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ազատության պող. 1/14-1/45 շենքեր,Դավթաշեն 1-ին թաղ․ 4, 5, 6, 7 շենքեր, Դավիթաշեն 4-րդ թաղ․ 1, 2, 3, […]

«Զատիկ» կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարարի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, […]

«Ինձանից է կախված ողջ հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագիրը»․ Վարդան Ղուկասյան

«Ինձանից է կախված ողջ հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագիրը»,- այս մասին ձայնային ուղերձի միջոցով նշեց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։ «Ես մարտական եմ տրամադրված, իմ մարտական ոգին տեղում է, իմ գործը արդար է,- նշեց Ղուկասյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից իրեն առաջադրված բոլոր քրեական մեղադրանքները շինծու և հնարովի են և իր փաստաբանական խումբը դա կապացուցի։ «Էն […]