Եղիր տեղեկացված

Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Ասադին հավատարիմ ուժերի դեմ ռազմական գործողությունն ավարտված է

Սիրիայի նոր իշխանությունների ռազմական օպերացիան ընդդեմ տապալված նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերի ավարտվել է, երկուշաբթի, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը: Մինչդեռ համացանցում տարածվում ենԱսադին աջակցող ալավի փոքրամասնության ներկայացուցիչների դեմ ջարդերի նոր կադրերը: Նշվում է, որ մի խումբ զինված ալավիների ապստամբության փորձից հետո իշխանությունները, ռազմական գործողություն են սկսել, իսկ նրանց աջակցող ահաբկիչները սպանդի են […]

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ևս երեք ամիս

Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Այսօրվա դատական նիստում պաշպանության կողմը միջնորդեց վերացնել Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, միևնույն ժամանակ, արձանագրել, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Ինչպես արձագանքեցին պաշտպանները, վկաների 90 տոկոսն արդեն հարցաքննվել է, մյուսներն Աշոտյանի մեղադրանքին առնչություն չունեն։ Պաշտպանության […]

Բաքվին և Երևանին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում։ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովն այս օրերին Բաքվում ներկայացրել է իր զեկույցը, որտեղ նշվում է, որ և՛ Հայաստանում, […]

Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորությունից

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ.Կ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող […]

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում

Մարտի 10-ին ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը: «Ի պաշտոնե, դեսպան Հովհաննիսյանը նախագահելու է նաև նստաշրջանի Բոլորի Կոմիտեն՝ համակարգելով անդամ երկրների կողմից ներկայացված մի շարք բանաձևերի նախագծերի բանակցությունները, որոնք միտված են խթանելու թմրամիջոցների օգտագործման […]

Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունից. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Դեռ տարածք է տալիս, Արցախ է տալիս և գերիներ, ի՞նչն է հետ բերելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը: «Երկրի հերն անիծել է, Արցախը տվել է Ադրբեջանին, կադաստրի վկայականը կորցրել է, ասում է՝ կադաստրի վկայական չունենք, ի՞նչն է հետ բերելու»,- ասաց նա անդրադառնալով Փաշինյանի՝ երեկ Գյումրիում արված հայտարարություններին: Ինչ վերաբերում […]

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ով է իրեն իշխանության բերել և ով կարող է հեռացնել

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018 թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ընդամենը Ժողովրդի իշխանության տեղապահն եմ, և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա»,- գրել է նա:

Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը. «ՀայաՔվե»

Դեռևս անցած տարեվերջին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խոր մտահոգությունն էր հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով, մասնավորապես` Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք պահանջել էինք ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ՝ տեղի հայության անվտանգության երաշխիքներ […]

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 688 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 688 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով 7090 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության […]