Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար

Ազատություն Ռադիոկայանը գրում է․ «Հայաստանի երրորդ նախագահը մեղքը չի ընդունում: Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել 20 տարվա վաղեմության գործարքների համար: Գլխավոր դատախազությունն «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր հայտնեց, որ դատախազը հունվարին 23 դրվագներով քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով […]
Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար

«Նիդերլանդները կարևորում է Հայաստաի հետ համագործակցությունը, դա արտացոլված է փաստաթղթերում, որը մենք այսօր ստորագրեցինք»,- հայտարարեց Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպն Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հետևած համատեղ ասուլիսում։ «Նիդերլանդների դեպքում սա հազվադեպ է պատահում։ Հաճախ չէ, որ մենք նման փաստաթուղթ ենք ստորագրում։ Սա ցույց է տալիս այն նվիրումը, որ մենք ունենք Հայաստանի հանդեպ»,-ասաց նա։ Վելդկամպը նշեց, […]
Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար, հայտնում է christiannewswire.com-ը: Բաց նամակի տակ ստորագրածները վկայակոչել են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը […]
Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։ Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների […]
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի հեղինակավոր միջոցառումներից մեկին՝ ICE Barcelona 2025-ին։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 80 հազար հյուր աշխարհի 160 երկրից։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներկայացուցիչները կիսվել են նախորդ տարվա ձեռքբերումներով, ներկայացրել 50-ից ավելի բացառիկ պրոդուկտներ՝ ստեղծված web3 հայեցակարգի հիմքով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի […]
Ի՞նչ պահանջներ են ներկայացվել «Դոմուս»-ին մինչեւ մեծ հրդեհը. մութ կետեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2025 թվականին «Դոմուս» ՓԲԸ-ն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ արդեն երկու հայց ունի վարչական դատարանում ու փորձում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր […]
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Միխաիլ Բլոխին» և «Մարինե Ալախանյան» ԱՁ-ներ, «Մաննի Մոթորս» ՍՊԸ, Գ․Մահարի փ. 125 Ա, 127 շենքեր, 11։00-17:00 Նազարբեկյան թաղ․ 1ա, 1բ, 2, […]