Եղիր տեղեկացված

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ

Հիմա ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հարավային Կովկասի բնակիչների բարգավաճման նոր դարաշրջանին. այս մասին ասվում է Պետքարտուղարության՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաղորդագրությունում: «ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու կապակցությամբ: Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝  նախագահ Թրամփի`  ավելի խաղաղ աշխարհի տեսլականին համահունչ», […]

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։

«Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ

«Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության մասին «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ։ Վերջիններս իրենց գոհունակությունն արտահայտեցին ընկերության գործառույթների վերաբերյալ՝ նշելով, որ հաճախ են օգտվում ընկերության ծառայություններից և բարձր են գնահատում դրա որակը։ Մենք հանդիպեցինք նաև ընկերության տնօրեն, ղեկավար Սմբատ Կարապետյանին, ով նշեց, որ իրենց թիմը մշտապես ջանքեր է […]

Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։  Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Հիմա այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի […]

ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին

Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության: Ըստ Интерфакс-ի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որ հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի […]

Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան

«Ցեղասպանությունն արդեն նախկին, անցյալ փո՞ւլ է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առումով։ ՀՀ-ն քաղաքականություն էր վարում, որ ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդարանների կողմից օգտվի։ Կարո՞ղ ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց թուրք լրագրողը։ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում․ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս […]

Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի

Մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: