ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Հայաստանի հավաքականի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով

ՈՒԵՖԱ-ն 40 հազար եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարտի 23-ին Հայաստանի հավաքականի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ Ազգերի լիգայի հաջորդ տնային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով ջախջախեց Հայաստանի հավաքականին: Խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել են […]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]
Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մտքեր են փոխանակել ռազմավարական գործընկերության և դաշինքի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ […]
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը` Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14, ժամը` 17:00-ին, 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան Ապրիլի 14, ժամը` 17:00-ին` 55 կգ Իզաբելլա Յայլյան Ապրիլի 14, ժամը` 20:00-ին` 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16, ժամը` 17:00-ին` 73 կգ Գոռ […]
Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է համագործակցության հռչակագիր մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […]
ԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ: Գլխավոր քարտուղարը խոսել է տարածաշրջանում առկա մարտահրավերներից, ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը, պատասխանել հարցերին: Դավիթ Կարապետյանը ունկնդիրներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին. նախատեսված են երկկողմ հանդիպումներ

Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Երևանում օդի աղտոտվածությունը նորմայից բարձր է, դա մեծացնում է մի շարք ծանր հիվանդությունների հավանականությունը. ԵՊԲՀ դոցենտ

Ունենալու ենք շնչառական համակարգի, արյան շրջանառության համակարգի խնդիրներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշին: Նրա խոսքով, տվյալների համաձայն, ուղեղի կաթվածի դեպքերի մեկ երրորդը պայմանավորված է հենց դրանով, որը նպաստում է նաև դիաբետի զարգացմանը: Մկրտչյանի խոսքով, օդի աղտոտվածությունը լինում է բնական և […]
Ինչ են պահանջում բռնագանձել Արկադի Համբարձումյանից

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5,5 միլիարդ դրամ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ […]
Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ակшնապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին: «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան»,- նշել է նա: Գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձել է […]
35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում […]
Գեղարքունիքում ականի պայթյունից զինվորական է վնասվածք ստացել

Գեղարքունիքի մարզում ականի պայթյունից զինվորական է վնասվածք ստացել: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ «Գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց Արամ Թորոսյանը։