Սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10-ի մասին, ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում […]
Լսվել են կրակոցներ սահմանին, հիմա ամեն ինչ խաղաղ ա, Սոթքը շարունակում է աշխատել. մարզպետ

Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է

Օրեր առաջ Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտները փորձել են խաղալ սոցցանցերում տարածված «Կարմիր թե դեղին դուռ» խաղը. աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղեկալ Ելենա Հարությունյանը։ «Աշակերտները փորձել են խաղալ սոցցանցերում տարածված այդ խաղը, ուսուցիչները նկատել են, միջամտել։ Աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Ուսուցիչները և […]
«Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում. Զախարովա

Ռուսաստանն ունի եզակի քարտեզագրական նյութ, իսկ ռուս մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: «Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում։ Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Միշտ պատրաստ ենք […]
Անթալիայում հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն այդ մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: […]
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի երախտավորներին՝ շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Պատմության և […]
Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում գների աճը չի կառավարվել դրա հաշվին յուրաքանչյուր ձեռքբերումից 20 տոկոս ավելի հարկ է հավաքագրվել . Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Եթե խոսում ենք բյուջեի եկամտային մասի աճից, ապա հեղափոխական աճ իրականում գրանցել ենք: Այս մասին Հ2-ի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Տեղի է ունեցել 2018 թվականից մինչև 2025 թվականը՝ մոտավորապես 25-30 տոկոս գնաճ, և գնաճի հաշվին, բնականաբար շատ ավելի հարկ է հավաքագրվել: Այսինքն, Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում գների […]
Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ

«Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության արդյունքում «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի եկամուտը կազմել է 121 մլն 898 հազար (121,898,000) դրամ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից: ««Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպման նպատակով հատկացվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ 68 մլն 877 հազար 600 (68,877,600) դրամ, «Հայաստանի պատմության թանգարան» […]
Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին (տեսանյութ)

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Հարց. Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ […]
Բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ. դրա մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են. փաստաբան

Չորս տարի անց ի վերջո Սահմանադրական դատարանը որոշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը, որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ, հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ: Այս […]
«Ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ»․ Արաղչի

Իրանում ուրանի հարստացումը ընդունված փաստ է, և, հակառակ արևմտյան երկրներում դրա մակարդակի հետ կապված պոտենցիալ մտահոգություններին, Միացյալ Նահանգների հետ բանակցություններում ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ։ Այս մասին հասյտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ուրանի հարստացումն իրողություն է, ընդունված փաստ։ Մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը (ամերիկյան կողմի հետ)՝ չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի հարստացման հարցը […]
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։ Արտակ Ղուլյանը 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի […]