Եղիր տեղեկացված

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ:Երկամարտի 231 […]

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանը գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանը գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ․ նրա խափանման միջոցի ժամկետն ավարտվել է, բայց տնային կալանքի կրումը չեն վերացրել։ «Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվել է 3 ամիս ժամկետով տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, […]

Քննարկվել են քրեական գործերի քննության ժամկետներն արագացնող գործիքակազմի ներդրման հեռանկարները. ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը: […]

Դուք տեղյակ եք, որ ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը. Շահրամանյան

Դուք տեղյակ եք, որ ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը, և մենք հնարավորություն չունենք որևէ ձևով ազդելու այդ որոշումների վրա: Այս մասին այսօր հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա իրականացնող արցախցիներին: «Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր […]

Հայաստանի տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսք է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ: «Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ, Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես հիշեցում մեր անցյալի արժեքների պահպանման կարևորության մասին։ Այս օրը կոչ է արժևորելու մեր ազգային ինքնությունը վկայող հուշարձաններն ու մշակութային արժեքները և միասնաբար խնամելու, պահպանելու ու […]

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությում տեղեկություն է ստացվել, որ «Տիր» հրացանով պատահաբար կրակելու հետևանքով ստացած «Փորի թեթև վնասվածք» ախտորոշմամբ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։ Կայքի […]

ՌԴ-ն 3 «Իսկանդեր» է արձակել Խարկովի ուղղությամբ

ՌԴ-ն այսօր առավոտյան 3 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի Խարկով քաղաքի Օսնովյանսկի շրջանի ուղղությամբ: Հարձակման հետևանքով կա 1 զոհ, 74 տուժած, հայտնում է korrespondent.net-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ միակ զոհը՝ 79-ամյա տղամարդը, հարձակման պահին իր բնակարանում է եղել: Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ Խարկովին հարվածները հասցվել են կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով։ Իրավապահները ստուգման ընթացքում պարզել […]

Գազամատակարարման պլանային դադարեցում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի մի հատվածի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես մերժել է հրադադարի մասին Իսրայելի վերջին առաջարկը՝ հայտարարելով, որ պատրաստ է անհապաղ բանակցել այնպիսի համաձայնագրի շուրջ, որի արդյունքում ազատ կարձակվեն մնացած բոլոր պատանդները՝ պատերազմի ավարտի և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, հաղորդում է BBC-ն։ «Մենք չենք ընդունի մասնակի գործարքներ, որոնք ծառայում են (խմբ.՝ Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի քաղաքական օրակարգին», – տեսաուղերձում […]

«Արցախի ներկայացուցչության փակումը միգուցե վերջին արարը դառնա»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին: Ես կարծում եմ, որ այս փուլում, իշխանության հակաարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է, որի վերջին արարը, միգուցե, դառնա Արցախի ներկայացուցչության փակումը (2023-ի սեպտեմբերից հետո դրա շանտաժն անընդհատ հնչում […]