Եղիր տեղեկացված

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, զինվորը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ականի պայթյունի հետևանքով։

8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին

Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի քրեական գործը դատարանում է: Նա մեղադրվում է քրեական խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և քրեական հիերարխիայում բարձրագույն կարգավիճակը պահպանելու համար, սակայն, չի ընդունում մեղադրանքը:

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […]

Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան

Չի կարելի շերտավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին կամ բիզնեսին և բոլորին դիտարկել մեկ պրիզմայի տակ և նույն հարկային հավաքագրման քաղաքականությունը վարել: Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, փոքր և միջին բիզնեսը. 55 հազար տնտեսվարողներ յուրաքանչյուրը, եթե մենք միջին հաշվարկով 5 աշխատատեղի սպասարկող ունենք, ապա նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան տնտեսական խնդիր: […]

Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում վրացական համարանիշներով «Scania» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […]

ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

Պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում շարունակում է հրապարակել ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ Արդեն հասանելի է 2025 թ․ առաջին եռամսյակի համառոտագիրը։ Համառոտագրում ներկայացված են հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող և 2025 թ. առաջին եռամսյակի ընթացքում հրապարակված իրավական ակտերը, պաշտոնական պարզաբանումները, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրի հղումները։ Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի համառոտագրում […]

Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։ Նշենք՝ Կառավարությունը 6-ամսյա անցումային շրջան է սահմանել մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տնտեսվարողների խոսքով, հայտարարված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց […]

Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ, այցի նպատակը «Գործընկերություն՝ հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելն է եղել, սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան` ՀՀ իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ: ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած […]