Եղիր տեղեկացված

Պուտինը կոչ է ուղղել համաշխարհային հանրությանը

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք հանդես ենք գալիս հանուն արդարության և հավասարության, հանուն […]

ՊՆ-ն այսօր հաստատեց՝ Ադրբեջանը երեկ կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տուն է գնդակոծել

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։  Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Մասիս ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել: Վթարի փաստով ՊԾ […]

Հայտարարվել է հունիսի 3-ից վարժական հավաքներ

Հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության […]

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

Մայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […]

2024-ին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38058 քրեական վարույթ. Աննա Վարդապետյան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում, ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, ներկայացրեց ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025-ի մարտի 31-ին ուղարկվել է ԱԺ և հրապարակվել դատախազության պաշտոնական կայքում: Նրա խոսքով՝ հաղորդումը, ի թիվս այլնի, ներառում է պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրությունները և դատարան ներկայացված հայցերը, […]

Չնայած Պուտինի հայտարարած հրադադարին՝ Ուկրաինան հայտնել է Սումիի մարզի հրետակոծության մասին

Ռուսաստանն ակտիվացրել է Ուկրաինայի Սումիի մարզի հրետակոծությունն ու մեկ մարդու զոհվելու պատճառ դարձել, թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է եռօրյա հրադադար, որը, ռուսական կողմի փոխանցմամբ, ուժի մեջ է մտել այսօրվանից։ Այս մասին, korrespondent.net-ը, հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը և Սումիի մարզի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ մայիսի 8-ի գիշերը ռուսական […]

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել […]

Ջրատարն ընկած կնոջը հաջողվեց փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է

Ապրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում […]

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել եւ բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց […]

Գյումրիում տնակ է այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը

Մայիսի 8-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Շիրակացու փողոցում այրվել է 200 քմ տնակից մոտ 110 […]