Կասկադի հարակից տարածքում «Մետրում Ինվեսթ»-ի կառուցվող նոր շենքից փոշու հսկայական ամպ է դուրս գալիս և վնասում բնակիչների առողջությանը. քաղաքապետարանից ասում են, որ կտուգանեն օրինախախտ կառուցապատողին (տեսանյութ)

Tert.am-ն ահազանգ է ստացել, որ Լեոնիդ Ազգալդյան 4/1-ում կառուցվող «Անտառա Ինն» բնակելի համալիրը, որը բաղկացած է 6 բնակելի հարկից, չի պահպանում շինարարական նորմերը: Տեսանյութից պարզ երևում է, որ կառուցապատման ամբողջ ընթացքում կառուցապատող ընկերությունը չի կահավորել կառուցապատվող օբյեկտի տարածքը փոշու համար անթափանց ցանցերով, ինչի հետևանքով էլ առաջանում է փոշու ամպ։ Նշենք, որ տվյալ շենքը շուկայում հայտնի […]
Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ)

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:
Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն

Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: Այս մասին գրում է 1lurer.am–ը։ «Մենք լիովին աջակցում ենք երկու կողմին այդ կարևոր փաստաթղթի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»,- վստահեցրել է նախագահ Մակրոնը:
Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են

«Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում»,- հայտնում է Մարմարիկում այս պահին գտնվող «ԱրմԼուրի»ի թղթակիցը։ Այժմ ջրասուզակի օգնությամբ և տարբեր տեխնիկական միջոցներով փրկարարները ուսումնասիրում են այդ հետքը։ Հիշեցնենք, որ 2-ամյա Տիգրանը Մարմարիկ գյուղում անհետացել է մայիսի 4-ին՝ հանկարծակի և առեղծվածային հանգամանքներում։ Ամեն օր իրականացվում են որոնողական աշխատանքներ, ուսումնասիրվում են բոլոր վարկածները։ Փրկարարները կասկածելի հետք են նկատել […]
ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս

Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ: Կալլասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն: «Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,-հավելել է նա:
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […]
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը

Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս հայերի դեմ շինծու գործերով դատավարությունը։
Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս

Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը։ Այս մասին ասվում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ելույթում՝ արաբա-իսրայելական առաջին պատերազմում արաբական կողմի պարտության հիշատակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այն, ինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են արդեն 19 ամիս ողջ աշխարհի աչքի առաջ, ցեղասպանության հանցագործություններն են, ավերածություններն ու սովի օգտագործումը Գազայի հատվածից […]
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

60 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման ակտիվ […]
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության […]