Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։ Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, եվրասիական […]
ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը

Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում զսպել Ռուսաստանի հարձակողական ճնշումը ռազմաճակատի բոլոր ուղղություններով։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտնել է ամերիկացի ռազմական վերլուծաբան և քաղաքագետ Մարկ Սլեբոդան։ «Ռուսական բանակը շարունակում է հարձակողական ճնշումը ճակատի ողջ երկայնքով, նրանք առաջ են շարժվում բոլոր ուղղություններով»,- ընդգծել է նա։ Սլեբոդան նաև նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ժամանակ առ ժամանակ […]
Բյուրեղավանի համայնքապետարանում Նռնակը թելով, թե մետաղալարով բերված է եղել ու կապած աթոռի ոտքին. մանրամասներ

Այսօր՝ մայիսի 20–ին, Կոտայքի մարզի Բյուրեղավանում վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել։ Այս մասին դեպքի վայրում աշխատում են քրեագետները։ Դեպքի վայրում է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, որը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Առավոտյան աշխատանքի գալիս համայնքապետարանի աշխատակից Մուշեղ Սուքիասյանը հայտնեց, որ ԵԿՄ–ի գրասենյակի դուռը բացել է, իսկ այդ հատվածն ինքն […]
Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի

Ներկայումս, ցավոք, նկատվում է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: Այս մասին պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի» հարցի քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության […]
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ

Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով»,- փոխանցել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանին

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]