Եղիր տեղեկացված

Երևանի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ դատարանն անվավեր է ճանաչել․ որոշումը կբողոքարկվի. Կոստանյան

2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,- նշել է նա։

Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը

Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպանը։ Այս մասին, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։ «Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», – գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունում։ Նշենք, որ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության […]

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։ Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- գրել է ՆԳՆ […]

Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար

Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների «դատավարության» հերթական նիստը, այսօր հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Հարությունյանը խոսել է 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցելու մասին։ Նա ասել է, որ 2020 թվականին ցանկանում էր բանակցել Ադրբեջանի հետ և վերջնական համաձայնության հասնել։ Հաջորդ «դատական նիստը» կկայանա մայիսի […]