Lratvutyun.am

Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը | Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում․ Ալեն Սիմոնյան | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի վերաբերյալ | Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են | «Մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք». Փաշինյան | ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ | Տավուշցիները գիշերային հերթապահության են պատրաստվում․ կանայք և երեխաներ են հավաքվել Կիրանցում | Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է Հայաստան | Ո՞վ կարող է փակել եկեղեցու դռները մեր առաջ. այստեղ հավաքված ժողովրդին հանցակից են դարձնում. Սրբազան | Բնակիչները միառժամանակ փակել են միջպետական 3 ճանապարհ` Օձուն-Ալավերդի և Բավրայի սահմանային անցակետի հատվածում. ապակենտրոն ակցիային մտադիր են միանալ վանաձորցիներն ու գյումրեցիները | ԵՄ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի | Հունգարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին | Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի կարևոր առաջնահերթություններից է․ Քանանի | ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ Պուտին | Նիկոլ Փաշինյանը Դավիթ Գրիգորյանին վերանշանակել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում | 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը | Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է | Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան | Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու |

Ռուսաստանն արեց իր գործը եւ հեռանում է, առանց Հայաստան. ՌԴ ԱԳ նախարարն անկեղծացավ

Ռուսաստանը Հայաստանի դեմ այլեւս կանգնած է ողջ հասակով, իր սեփական դեմքով, եւ դա անխուսափելի էր։ Պաշտոնական Մոսկվան արդեն չի էլ թաքցնում իր նպատակները եւ դրանք իրագործելու մեխանիզմները։ Այդ նպատակները հայ հանրության ավելի ու ավելի լայն շերտերի են հասանելի դառնում, քպ-ական խեղկատակների ու նրանց հենակ «ընդդիմադիրների» քարոզչական աղբը նույնիսկ ամենադյուրահավատներին է զզվեցրել։ՌԴ ԱԳՆ-ն եւ անձամբ նախարար Սերգեյ Լավրովն այս իրավիճակում կատարում են Հայաստանի դեմ ՌԴ ծրագրերի խոսնակների դերը։ Լավրովի տարվա ամփոփիչ ասուլիսը, դրան հետեւած ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, ապա Լավրովի հարցազրույցը ռուսական պետական հեռուստաընկերությանը ՌԴ նպատակները հայերին «պարզաբանելու» ակտեր են՝  ավանդական դեմագոգիայի եւ հակահայ լուտանքների սոուսով։Այս անգամ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ օկուպացրել էր Ադրբեջանի տարածքները, եւ Ադրբեջանը վերադարձրել է այն, ինչ պատկանում է իրեն։ Մոսկվան ամենաբարձր մակարդակով դեռեւս նման ձեւակերպում չէր տվել, նույնիսկ նոյեմբերի 9-ի թղթի կապակցությամբ։ ՄԱԿ ԱԽ-ում, ԵԱՀԿ-ում Բաքվի շահերի փաստաբանությունից մինչեւ Փառուխ, Ջերմուկ, Բերձոր եւ ՀՀ այլ շրջաններ Բաքվի ռազմական ներխուժումների առաջնորդություն, իր իսկ ստեղծած՝ ցապար ցեղերի «Ադրբեջան» միավորման լեգիտիմացում ու ճանաչում հայկական հողերի վրա, որն իրագործվում է երեւանյան խամաճիկ քպ-ական եւ նախկին նախագահների «ընդդիմության», սրանց սպասարկող մեդիա-քաղաքագետների միջոցով․ Մոսկվան այսպիսով բացահայտ հայտարարում է, որ ինքն է նախաձեռնել եւ իրագործում Հայաստանի դեմ 2020-ից մեկնարկած արշավը։

Նման անկեղծությունը, որը «սովորական» վիճակում կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ, պատահական չէ՝ Ռուսաստանն իրագործում է Հարավային Կովկասից հեռանալու իր ռազմավարությունը, որն արագացվում է ներքին ու արտաքին բարդացող դրության պայմաններում։ Բերձորի արտատարածքային միջանցքի կարգավիճակի լուծարման գործողությունը վկայում է, որ այդ ռազմավարությունը մտնում է ավարտական փուլ։Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, որտեղ Հայաստանի անկախ պետություն չպետք է մնա։ Եղածը լավագույն դեպքում՝ Արցախը գետտո, Հայաստանը՝ ռեզերվացիա ինչ որ տարածքով։ Հայերը համաձա՞յն են դրան, թե պատրաստ են Ռուսաստանին ճանապարհել՝ այս անգամ ոչ սեփական պետության, սեփական հայրենիքի ու կյանքերի հաշվին։

լրահոս

Փոխկապակցված նորություններ