«Շոփինգ Մոլլ» տոնավաճառ. Հասցե՝ Նոր Նորք Գայի պողոտա 16/1 . Հեռ.098313134

Lratvutyun.am

05.12.2023
Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար | Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի | Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը | Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար | Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն | Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը | Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել | Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին | Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են | ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին | Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն | Մի շարք հասցեներում ջուր չի լինի | Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ | Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները | Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա | Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ | ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ | Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ | Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ |

Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ բանակցություններում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերը, հայ-ադրբեջանական կարգավորումը, որի հիմքում, Լավրովի խոսքով, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմն պայմանավորվածություններն են:

Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցում: Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է, Երևանն ասել է, որ ևս դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս:

«Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- եզրափակել է Լավրովը:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը հայտնել էր հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին՝ պատճառաբանելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ