Lratvutyun.am

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել | Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները |

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով:Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները
Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը՝ հավելելով, որ Սարսանգի ջրային պաշարները խիստ նվազել են:
«Արցախի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն այժմ Սարսանգի ջրամբարն է: Համեմատելով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք ավելի քան 8 մետր ցածր նիշ: Այսօր ջրամբարում ջրի մուտքը կազմում է 4 մետր վայրկյան խորանարդ, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Թարթառի հոսքը կարող է հասնել մինչև 30, 40, 50 մ/վ խորանարդի։ Ներկա դրությամբ ծախսն ավելի շատ է: Ջրամբարում ջրի ծավալի նիշի բարձր լինելու պարագայում էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի քիչ ջուր է ծախսվում: Այդ նիշի իջնելուն զուգահեռ ճնշումը պակասում է և ավելի շատ ջուր է անհրաժեշտ նույն ծավալով էլեկտրաէներգիա ստանալու համար»,-մանրամասնեց Արարատ Խաչատրյանը:
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների փորձը և համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարում հնարավոր չէ վերականգնել ջրի մակարդակը՝ հասցնելով տարեսկզբի ցուցանիշին:
Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուն հույս հայտնեց, որ գարնանը, գետերի վարարումներով պայմանավորված, Սարսանգի ջրի ծավալը կմեծանա, բայց նույնիսկ այդ դեպքում գոհացուցիչ մակարդակ ապահովելու մասին չի կարելի խոսել:
«Հունվարի 9-ից առ այսօր Ադրբեջանը խոչընդոտել է և չի թույլատրել վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել իր հսկողության տակ գտնվող տարածքում, որտեղով անցնում է Հայաստանից Արցախ մատակարարվող էլեկտրաէներգիայի բարձրավոլտ գիծը: Մինչև շրջափակումը, հատկապես ձմռանը, երբ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիան չէր բավարարում, ապա օգտվում էինք Սարսանգի ջրամբարից: Պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքում մնացել է 5 փոքր ՀԷԿ, որոնք էլեկտրաէներգիայի շատ փոքր ծավալ են ապահովում՝ աշխատելով իրենց հզորության 20 տոկոսով»,-պարզաբանել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրական գիծն առաջիկայում չվերանորոգվի, ապա էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ և ընդհանրապես Սարսանգի ջրային ռեսուրսների խիստ պակաս է զգացվելու։
Ավելի վաղ Արցախի նախագահը նշել էր, որ գրեթե 600 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասամբ կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի ֆերմերների համար, քանի որ ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում մոտ 96000 հեկտարը ոռոգելու համար։ Ուստի Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից։

լրահոս

Փոխկապակցված նորություններ