Lratvutyun.am

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր | ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը | Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին | Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ | Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է | Ինչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ | Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին | Ընդդիմադիրները հիասթափված են ջահերով երթին մարդկանց մասնակցությունից | «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը հեռանում են Հայաստանից | Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը | Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև | ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում | 2024 թվականի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ |

Ուշագրավ հայտարարագրերը պաշտոնյաների

Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հրապարակում են պաշտոնյաների հայտարարագրերը, որոնք տեղադրված են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Այդ հայտարարագրերում նկատելի է, որ ՔՊ-ական բազմաթիվ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ նոր բնակարաններ են ձեռք բերել, բանկերում ունեն հսկայական ավանդներ, և, ընդհանրապես, իշխանափոխությունից հետո նրանց կյանքը բարելավվել է անասելի տեմպերով։

Դիցուք՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 2020 թվականի վերջի դրությամբ ունեցել է 4 անշարժ գույք։ Դրանցից մեկը Հասարակական նշանակության շինություն է (Երևանի Կենտրոն վարչական շրջանում), մեկը հողամաս (Կոտայքի մարզի Պտղնի համայնքում), մյուս երկուսի տեսակի մասով առկա է հետևյալ բնութագիրը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները: Վերջին երկու անշարժ գույքերից մեկը Վրաստանում է՝ Թբիլիսիում, մյուսը՝ Պտղնիում։ Բոլոր 4-ը գնվել են, սակայն նշված չէ, թե երբ։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով նախկինում եղել է նաև ՀՀ առողջապահության նախարար, ապա նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, 2020 թվականից հետո գնել է 5 հողատարածք։ Առաջինը գնել է 2020-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, մյուս 4-ը՝ 2021-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երկուսը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, երկուսը՝ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում։

Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանն էլ բնակարան է գնել 72 հազար դոլարով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

ԿԸՀ նորաթուխ նախագահ Վահագն Հովակիմյանը 2020 թվականի հուլիսի 12-ին միանգամից 4 հողատարածք է նվեր ստացել, որոնիցից երկուսում կա հողին ամրակայված անշարժ գույք։ Հովակիմյանի հայտարարագրում ներկայացված 4 հողատարածքներն էլ գտնվում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Պատգամավոր Դավիթ Դանիելյանի ներկայացրած հայտարարագրերը` սկսած 2019 թվականի համար ներկայացրած տվյալներից` որպես ԿԳՄՍ նախարարի օգնական, բավական խառն են` լրացված տարբեր ժամանակահատվածներում, լի հայտնվող և անհետացող գույքով: Որպես հիմք ընդունելով պատգամավորի ներկայացրած հայտարարագրի` տարվա վերջում առկա անշարժ գույքը` արձանագրենք, որ Դավիթ Դանիելյանը համատեղ սեփականության կարգով ունի երեք բնակարան` բազմաբնակարան շենքում Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում, միանձնյա սեփականությամբ` Բյուրեղավանում և Նուռնուսում, ևս մեկ հողամաս Նուռնուսում` արդեն համատեղ սեփականությամբ:

Եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ վարձով է բնակվում, նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում:

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել:  «Ինֆոքոմ» կայքի հետաքննության համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատությամբ էականորեն ավելի ցածր գնով։Հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ այս գործարքում առնվազն կոռուպցիոն ռիսկ է կա, որ, ըստ նրա, պետք է ուսումնասիրեն իրավապահները։

Ուշագրավ է նաև  Ռոմանոս Պետրոսյանի 2018 թվականի՝ պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նա ներկայացրել է, որ ունի 2 բնակարան եւ մեկ հողամաս: Երեք անշարժ գույք՝ երեքն էլ Կոտայքի մարզում: Բացի այս, նա հայտարարագրել է, որ ունի «BMW X5» մակնիշի ավտոմեքենա: 2018-ին Պետրոսյանը 60 տոկոս բաժնային արժեթուղթ է հայտարարագրել։ Իսկ ահա 2019 թվականի սկզբին Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է, որ ունի երկու բնակարան՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որից մեկը տարեվերջին 17 մլն 800 հազար դրամով վաճառել է: Բացի այս, նա ունի նաեւ հողամաս՝ Ակունք համայնքում: Նույն տարում Ռոմանոս Պետրոսյանը «Միկշին» ընկերությունից ձեռք է բերել բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, 51 մլն 357 հազար դրամ արժեքով կամ շուրջ 106 հազար դոլարով:

2017 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո Լենա Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն: Նրա դրամական միջոցները կազմել է 1մլն դրամ, իսկ եկամուտ չի եղել: Պատգամավոր դառնալուց հետո նա 27.2մլն դրամով ձեռք է բերել բնակարան:

լրահոս

Փոխկապակցված նորություններ