Շաբաթ, 3 Հունիսի, 2023
HomeԻրադարձայինԱրարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ և...

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ են հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության շուրջ։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments