Եղիր տեղեկացված

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով (տեսանյութ) | Ինչպես է ստացվել, որ վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին և հաղթել | «Զովք» սուպերմարկետը իր 30-րդ սուպերմարկետը բացեց Դրոյի 36 հասցեում. սուպերմարկետը գործում է շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ) ( լուսանկարներ) | ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել | Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ | Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը | Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ | Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ) | «Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ԱԽ քարտուղարը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա | Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել | Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել | 8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին | Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը | Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան | Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին | ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից | Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ» | Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը. Շառլ Միշելի հայտարարությունը

Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցին։

«Այդ է վկայում մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։

Սակայն, եթե Արցախում հումանիտար աղետ հրահրելու և էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրություններն ու տեսանելի գործողությունները չեն մտահոգում Եվրոպական խորհրդի նախագահին, ապա մենք իրավունք ունեինք ակնկալելու, որ նրա ներկայացրած կազմակերպությունն անմիջական շահագրգռվածություն կցուցաբերի Ադրբեջանի կողմից ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անշեղ իրականացման նկատմամբ։ Այս առումով տարակուսանք է առաջացնում, որ Եվրոպական խորհրդի նախագահը  ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրաանացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված  խախտումները։

Միայն միջազգային հանրության գործուն քայլերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից  2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության  միջազգային դատարանի  2023 թ․ փետրվարի 22-ի որոշման անհապաղ և լիարժեք իրականացման ապահովմանը, կարող են վկայել, որ միջնորդի դերում հանդես եկողներն անկեղծ շահագրգռված են տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ։ Համոզված ենք, որ այն միջազգային դերակատարները, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության և միջազգայնորեն հակաիրավական գործողությունների մեջ, ոչ միայն պատասխանատու են դրանց ծանր հետևանքների համար, այլև արդարացնում են նման քաղաքականության և խախտումների կրկնությունն աշխարհի այլ կետերում։

Կրկին հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը: Արցախի իշխանությունները  հետևողականորեն պաշտպանել և շարունակելու են պաշտպանել իրենց ժողովրդի օրինական ընտրությունն ու ազատ կամարտահայտությունը։

Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։   Ավելին, ուժի ապօրինի կիրառման և շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ վերջինիս տարածքային նկրտումների ու ագրեսիվ քաղաքականության խրախուսման։

Այս կապակցությամբ կրկին վերահաստատում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակել պայքարն իրենց անքակտելի իրավունքների համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Համոզված ենք, որ միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ ու արդար խաղաղության և կայունության հաստատման համար։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հանդես են եկել բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման օգտին։ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ