Շաբաթ, 3 Հունիսի, 2023
HomeԻրադարձայինԵրևանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Երևանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Երևանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հուշակոթողի հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը, ԱԺ պատգամավորներ, ավագանու անդամներ, արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհվածների հարազատներ, բնակիչներ:

Հայրենիքի պաշտպանությանը թաղամասից տասնյակ հայորդիներ են մասնակցել, նրանցից 22-ը զոհվել են կամ այսօր արդեն ողջ չեն:«Հայրենյաց պաշտպանի» հուշարձանի տեղադրումն ու հարակից պուրակի բարեկարգումը հնարավոր է դարձել բնակիչների ուժերով:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments