Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արա Սադոյանը | ՕԽ-2024․ Բասկետբոլի Ավստրալիայի հավաքականը հաղթեց Իսպանիային | Փարիզ-2024. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը | Էլմիրա Կարապետյանը նույնպես չհաղթահարեց որակավորման փուլը | Վոլգոգրադի մարզում Սու-34 է կործանվել. ՌԴ ՊՆ | Ողբերգական ավտովթար Դիլիջանում․ զոհ ու բազմաթիվ տուժածներ կան, վիրավորներից երեքը երեխաներ են | Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին | Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ | ՀՀ-ն կմասնակցի՞ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը | Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ | Ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. Հարությունյան | Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով հուլիսի 29-ին կգտնվի Կիպրոսում | Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին | Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ | Դատախազությունը երկամսյա կալանք է պահանջել նախկին պատգամավորի նկատմամբ | Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է | Հայտնի է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճի օրը | Ո՞վքեր են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը | Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն ու «Kia»-ն․ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց | Տեխասում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը, որի համար ԱՄՆ-ն մինչև 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել |

Եթե Հայաստանը հաստատեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին և Հայաստանին՝ մասնավորապես կազմակերպության «քանդվելու» մասին խոսակցություններին:

«Այո, այդպես ասում են: Բայց դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն աշխատում են կոնսենսուսի հիման վրա և հարգում են այն նրբությունները, երբեմն կարևոր, որոնք միշտ առաջանում են այս կամ այն կողմից իրական կյանքում… Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանն օգնություն խնդրեց։ Մենք արդյունավետ ենք աշխատել։ Հենց որ Ղազախստանի ղեկավարությունն ասաց, որ իրենք իրավիճակը վերահսկում են, կազմակերպությունն արագ ավարտեց իր գործունեությունը։

Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ այնպիսի անդամին, ինչպիսին Հայաստանն է։ 2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ մնար ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», – ասել է Լավրովը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ