Շաբաթ, 3 Հունիսի, 2023
HomeԻրադարձայինԱրցախի ապագան չի կարող որոշվել մի խմբով, որը հիմա ղեկավարում է երկիրը․...

Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբով, որը հիմա ղեկավարում է երկիրը․ Ռուբեն Վարդանյան

Այսօրվա դրությամբ ունենք ավելի քան 50 էջից բաղկացած փաստաթուղթ, որում ներառված է աշխատանքային քարտեզն ու 77 կետ, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Այս մասին այսօր «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք առաջիկա գործողությունների պլան։

«Մի մասի ուղղությամբ աշխատել ենք, մի մասի ուղղությամբ աշխատում ենք։ Պայքարի ուղղությունները տարբեր են՝ ինֆորմացիոն դաշտում, ռազմական դաշտում և տարբեր այլ ուղղություններով։ Դրա համար մենք ձևավորել ենք շատ մեծ ծավալով աշխատանքային քարտեզ, որն իրականացման փուլի մեջ է», — ասաց Վարդանյանը։

Մեկնաբանելով ավելի վաղ ՀՀ և ԱՀ քաղաքական ուժերի տարածած համատեղ հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ողջունում է նրանց արտահայտած դիրքորոշումը։

«Հայկական աշխարհի, Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբով, որը հիմա ղեկավարում է երկիրը, որովհետև սա միայն կուսակցական կամ կառավարական խնդիր չէ, այլև ժողովրդի առջև ծառացած սկզբունքային խնդիր», — նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հայտարարությունները լավ են, բայց ավելի ճիշտ կլինի, եթե լինեն քայլեր, որոնք կլինեն պարզ և հասկանալի։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments