Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները միաձայն ճանաչել է «ցեղասպանություն»

ՆԱՏՕ-ի երկրների Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հանցագործությունները» միաձայն ճանաչել է որպես «ցեղասպանություն»:

Ինչպես գրում է golosameriki.com-ը, այս մասին ասել է Լյուքսեմբուրգում ընթացող վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Եգոր Չերնևը։

«Սա մեր դիվանագիտական հաղթանակն է։ Հռչակագրի վերջնական տեքստի հետ կապված մեր բոլոր հիմնական ցանկությունները հաշվի են առնվել»,- ասել է Չերնևը։

Հռչակագիրն աջակցում է ռուսական ռազմական հանցագործությունների համար միջազգային տրիբունալի ստեղծմանը և խոստանում է օգնել Ուկրաինային հաղթել:

Վեհաժողովի մասնակիցները հայտարարել են իրենց հանձնառությունը վերականգնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կիրառելու հետագա պատժամիջոցները և օգնելու վերականգնել երկրի տնտեսությունը Մարշալի պլանի համաձայն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հռչակագիրը։

«Իրերն իրենց անուններով են կոչվել՝ մեր պետության դեմ Ռուսաստանի հանցագործությունների հստակ ճանաչում՝ որպես ցեղասպանություն, ռաշիստական գաղափարախոսության հստակ դատապարտում»,- Սա ճիշտ հիմք է նաև այլ միջազգային կազմակերպությունների համար», – ասել է նա:

լրահոս

Փոխկապակցված նորություններ