ՀՀ-ն կմասնակցի՞ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը | Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ | Ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. Հարությունյան | Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով հուլիսի 29-ին կգտնվի Կիպրոսում | Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին | Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ | Դատախազությունը երկամսյա կալանք է պահանջել նախկին պատգամավորի նկատմամբ | Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է | Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը | Հայտնի է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճի օրը | Ո՞վքեր են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը | Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն ու «Kia»-ն․ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց | Տեխասում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը, որի համար ԱՄՆ-ն մինչև 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել | Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. Hetq.am | ՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը | Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են. ՀՀ ԱԳՆ | Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. Փրկարարներն Ազատի ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան | Ադրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ ունի, որից պիտի դուրս գա․ Գեղարքունիքի մարզպետ | Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ | Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն, իսկ Գազան պետք է ղեկավարեն այն պաղեստինցիները, որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը. Նեթանյահուն՝ Կոնգրեսում |

Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը․ Ազատություն

Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը, և հույս ունի, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն կունենան՝ խաղաղության հասնելու, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

Պաշտոնյան երեկ է ժամանել Հայաստան։ Հանդիպում է ունեցել, ապա և մամուլի ասուլիսով է հանդես եկել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, այսօր նրան ընդունել է վարչապետ Փաշինյանը։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Մեծ Բրիտրանիան հայտնի է որպես Թուրքիայի և Ադրբեջանի սերտ դաշնակից, համենայն դեպս, Հայաստանում շատերը այդպես են կարծում, այդ երկու երկրների հետ Երևանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Դա չի՞ խանգարի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Լեո Դոքերթի. – Չպիտի, որ այդպես լինի, Դուք իրավացի եք, մենք իրոք շատ սերտ դաշնակցային հարաբերություն ունենք Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունն, և Ադրբեջանի հետ, որը սերտ գործընկեր է մեզ համար, հատկապես էներգետիկայի ոլորտում, բայց այդ հարաբերությունները պետք է որ չխոչընդոտեն, որպեսզի շատ խորը և իմաստավորված հարաբերություններ ունենանք Հայաստանի հետ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության առումով մենք շատ հավակնոտ և ակտիվ արտաքին քաղաքականություն ունենք, որը համաշխարհային թատերաբեմում շատ աշխույժ է։

Այո, այո, նաև այս տարածաշրջանում, մենք ձգտում ենք ակտիվ լինել Կովկասի տարածարջանում, ուզում ենք՝ դիվանագիտական և անվտանգության լավ պայմանավորվածություններ և համակարգեր գործեն բոլոր պետությունների միջև։ Մենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունենք և ուզում ենք, որ բոլոր գործընկերները, բոլոր պետություններն առաջ շարժվեն և օգտվեն անվտանգության և բարեկեցության այս հանգամանքներից այնքանով, որքանով կառավարությունները և ժողովուրդները կարող են այդ ամենից օգուտ քաղել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք դա շատ ենք կարևորում՝ հաշվի առնելով, որ դուք երիտասարդ ժողովրդավարություն եք, հինավուրց ազգ, հինավուրց քաղաքակրթություն, բայց երիտասարդ ժողովրդավարությամբ, և մենք հավատացած ենք, որ այդ ժողովրդավարության ամրապնդումը շատ կարևոր է։

«Ազատություն». – Հայաստանում անհանգստություն կա մի հարցում. կան բրիտանական ընկերություններ, որոնք ներգրավված են Ղարաբաղի հանքերում։ Տեղյա՞կ եք դրա մասին, հակամարտությունը, ըստ էության, դեռ չի հանգուցալուծվել, և հանքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության ներքո։

2021-ի ամռանը բրիտանական Open Democracy-ն գրեց` Լոնդոնը պատերազմից առաջ և ընթացքում պարբերաբար կապի մեջ է եղել Anglo-Asian Mining-ի հետ, որը ակնկալում էր օգուտներ ստանալ այդ հողերից ու հանքերից:

Լեո Դոքերթի. – Ես մանրամասներին տեղյակ չեմ, ես ժխտում եմ ցանկացած նման մեղադրանք, անկեղծ ասած։ Ինչպես ասացի, մենք թափանցիկ արտաքին քաղաքականություն ունենք, և մեր կառավարությունը որևէ առնչություն չունի առևտրային գործառնությունների հետ այս երկրում կամ որևէ այլ երկրում։ Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ Հայաստանն արդյունահանող ոլորտների միջազգային թափանցիկության նախաձեռնության անդամ է, որը շատ լավ չափման միջոց է, որով կարելի է տեսնել՝ արդյոք արդյունահանող տնտեսվարողներն իրենց պարտականությունները կատարում են, թե ոչ, բայց կառավարության խնդիրը չէ, կառավարությունը ներգրավված չէ և չպիտի լինի ներգրավված այդ ամենի մեջ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ