Շաբաթ, 3 Հունիսի, 2023
HomeԻրադարձայինԱԽ քարտուղարը ՌԴ-ում խոսել է ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների մասին

ԱԽ քարտուղարը ՌԴ-ում խոսել է ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների մասին

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում մասնակցել եմ «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես եմ եկել ելույթով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։«Ելույթումս անդրադրձել եմ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:Խոսել եմ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները:

Միաժամանակ, անդրադարձել եմ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում,  2023թ. ապրիլի 23-ին  Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։  Այս համատեքստում կարևորել եմ ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը:Ելույթի եզրափակիչ մասում ընդգծել եմ, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հույս  հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումն առավել ինտենսիվորեն առաջ կընթանա»։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments