Լուրեր Հայաստանից և աշխարհից

Եթե ԱՄՆ-ն uպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք նույն կերպ կպատասխանենք. Խամենեի | Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան ՀՀ-ի դեմ նոր օպերացիան․ Տիգրան Աբրահամյան | Օսլոյում կայացել է Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը | Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ՝ Նեթանյահուի համար ձերբակալության օրդեր տալու պատճառով | Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը | ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարների խորհրդակցությանը ՀՀ-ն չի մասնակցելու | Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները | Իրանը հայ ժողովրդին համարում է իր բարեկամը և աջակցում է Հայաստանի հզորացմանը․ դեսպան | Նիկոլ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին | Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին | ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Մերձավան համայնքում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել | Հայաստանի համար այսօր հրամայական է վերականգնել դիվանագիտական ակտիվությունը, վերադառնալ պրոֆեսիոնալ և հետևողական արտաքին քաղաքականության՝ հիմնված ազգային շահերի վրա․ Հենրիխ Դանիելյան | Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին | Մենք այս պահին ունենք ընդամենը երեք խաղացող, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում. Անչելոտի | «Զանգեզուրի միջանցք» նախագիծը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է. նպատակն է խաթարել ՀՀ-ի վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ | Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ | Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, մեր հարաբերությունները վարչապետի հետ լավ են. Հայկ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ սև ցուցակում լինելու մասին | Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են ազատազրկվածներին քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումներ |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Արևմուտքի համար գլխավորը ՌԴ-ին Հրվ. Կովկասից դուրս մղելն է, դրա օրինակն է Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը. Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը. Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա դա մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով: Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը: Այնուամենայնիվ, Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Արևմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը»։

«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինվորականներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչով նրանք զբաղված»,- ասել է Շոյգուն։

«Այդ առումով մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ»,- ընդգծել է նախարարը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ