Թող ընդդիմության մտքով չանցնի, որ խուլիգանությամբ կարողանալու են Հայաստանի ներսում խուժանություն անել. Ալեն Սիմոնյան | Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ | ՀԱՊԿ գործընկերները Ադրբեջանի հետ նախապատրաստել են ներխուժում ՀՀ և 44-օրյա պատերազմ. Փաշինյան | Վիճակն անկառավարելի էր, դրա համար էլ նռնակ կիրառեցինք, զգուշացրել էինք. ոստիկանապետ (տեսանյութ) | Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել. Փաշինյան | Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից | Եթե ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխությունը, կիրականացնի այդ փոփոխությունը․ Նիկոլ Փաշինյան | ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին | Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխըմբռնման հուշագիր | Օրբանն ու Ստոլտենբերգը պայմանավորվել են. Հունգարիան չի մասնակցի Ուկրաինային օգնելուն, բայցև չի արգելափակի ՆԱՏՕ-ի կողմից օգնությունը | 16 միլիարդ դրամից քիչ ավելի 35 հազար շահառուներ ունեցել են կուտակային հաշիվների մնացորդենր . Տիգրան Խաչատրյան | Պուտին Էրդողան հանդիպումը կլինի Հուլիսին Աստանայում | «Արդշինբանկը» կգնի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը. ՄՊՀ-ն թույլատրել է համակենտրոնացումը Տնտեսություն 12 Հունիս, 2024 12:12 | Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգանալ. Փաշինյան | ԱՄՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ-ին՝ Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան. ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների համատեղ հայտարարությունը | Հարձակվել են Երևանի միակ սինագոգի վրա | Կրակոցներ Շինարարների փողոցում. 2 վիրավորներից մեկը, ով քրեական հեղինակություն «Ֆազն» է, հիվանդանոցում մաhացել է | Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք. Բագրատ Սրբազան | Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳ նախարար | Ավան վարչական շրջանի բնակիչներից ավտոտնակների գումարը հավաքել, բյուջե մուտք չեն արել․ 9 մլն. դրամ վնասը վերականգնվել է |

Մենք հավատում ենք, որ հայ-ադրբեջանական համաձայնությունը հասանելի է. Պետքարտուղարությունը՝ մոսկովյան հանդիպման մասին

Պետքարտուղարությունը մեկնաբանել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

«Ինչպես գիտեք՝ մենք դրանց չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել», – ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ հիշեցնելով մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպումները, որոնց մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունների շարունակմանը:

«Ինչպես արդեն ասացինք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ միասին աշխատելու՝ համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», – հավելել է Միլլերը:

Հիշեցնենք, որ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ