Lratvutyun.am

Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան | ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ | Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը. Գագիկ Բեգլարյանը սպառնալիքներ է հնչեցրել «Կապիտալ պլյուս»-ի տնօրենի հասցեին | Մուհամմեդ Ալիի շորտը, որը նա կրել է Ջո Ֆրեյզերի հետ մենամարտում, կարող է վաճառվել 4-6 մլն դոլարով | ԿԳՄՍ նախարար տեղակալ Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին | Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան | «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետ | Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար | Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել | Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան | Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան | ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը | Վարդենիս համայնքի Ավազան գյուղում կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրով բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարում | ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին | Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա | Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան | Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին | 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի | Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով | Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան |

Պաշտոնյաների որդիներից ովքեր և ինչու չեն ծառայել բանակում

Չկարգավորված արցախյան հակամարտության պայմաններում Հայաստանում մշտապես քննարկումների առանցքում է եղել՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց որդիները և այլ մերձավորներ անցել են պարտադիր զինվորական ծառայություն: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, օրենքը հավասար է լինելու բոլորի համար։ «Ես ջանքեր պետք է գործադրեմ, որ այս սկզբունքն առաջինը գործի իմ շրջապատի, իմ հարազատների նկատմամբ ու հպարտ եմ հայտարարել, որ առաջիկա զորակոչին իմ որդին, որը պետք է մեկնի ժամկետային ծառայության, դիմում է գրել, որ կամավոր հիմունքներով ծառայությունը անցկացնի Արցախում»,- ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր ուշադրության կենտրոնում է լինելու պաշտոնյաների՝ այդ թվում նախարարների որդիների ծառայել-չծառայելու հարցը։ Այդպես է դա, թե ոչ՝ դատեք ինքներդ:

Դիցուք՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն` Վահագն Արսենյանին ևս մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Սակայն, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ևս դադարեցվել է, հարուցված քրեական գործը` կարճվել: Իսկ ինքը` Արսենյանն, արդեն իսկ ՔՊ ցուցակով ընտրված քաղաքապետ է:

Ըստ մամուլի հրապարակումների՝ հայրենասեր Անդրանիկ Քոչարյանը իր որդուն բանակից հասցրել է ազատել: Ցիտում ենք՝ 2019թ․ հունիսի 16-ը, մինչ 2020 թվականի 02․20-ը, այսինքն՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո շուրջ 8 ամիս շարունակ լինելով զինապարտ, երկու անգամ չի զորակոչվում։ Պարզվում է, որ հենց այդ շրջանում Լևոն Անդրանիկովիչը ունենում է «առողջական խնդիրներ» և անմիջապես ստանում է տարեկետում։ Օրինակ, 2019 թվականի մայիսի 16-ին հայտարարված է եղել զորակոչ ու Լևոնը ասպիրանտուրան ավարտելուց հետո, ստանում է տարեկետում։ Բոլոր 18 տարեկանները, ուսումն որևէ փուլում ավարտածները, չեն ստանում տարեկետում, իսկ Լևոնը ստանում է։ Թե ինչ «առողջական խնդիր է» լինում, ոչ ոք տեղյակ չէ։
Զինծառայությունից ազատված են իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ և Վլադիմիր Ղալումյանները:

Զինծառայությունից ազատված է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփը:

Զինծառայությունից ազատված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ և Նարեկ Հովակիմյանները:

Զինծառայությունից ազատված է այժմ իշխող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի որդին՝ Սուրեն Խաչատրյանը: Խաչատրյանը 1990 թվականից սկսած պետական պաշտոնյա է եղել, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Այժմ «Քաղաքացիական պայմանագիր», նախկին գումարումներում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Գուրգեն Արսենյանի կրտսեր որդին՝ Գուրգեն Արսենյանը ևս առողջական հիմքով է ազատվել բանակից:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի որդին՝ Արամ Խաչատուրյանը, ևս զինծառայությունից ազատված է: Վերջինս զինծառայությունից ազատվել է կրթական տարկետման հիմքով:

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը նույնպես որդուն բանակում ժամկետային ծառայությունից ազատել է:

Ակնալում ենք, որպեսզի պատկան մարմինները հետամուտ կլինեն հատկապես հայ քաղաքական գործիչների որդիների՝ բանակ զորակոչվելու ու զինապարտության հարցերին: Հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն բոլորի զավակները, իսկ քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինել իրենց ծառայելու խոստումներ տվողների կյանքի որոշ մանրամասներին, որտեղից կարելի է հասկանալ՝ արդյոք այդ մարդիկ պատրաստ են երկրին տալ ամեն ինչ, թե շարքային պոպուլիստներ են..

լրահոս

Փոխկապակցված նորություններ