Ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում | Ինչպե՞ս է կառուցվում Հայաստանի ամենախոշոր արևային կայանը | Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը | 40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում | Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է | Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ | ՀԷՑ-ից պարզաբանել են, թե երբ կվերացնեն «Երևանի ՀԷԿ 1»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները | Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը | Գեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում | Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունների» մասին | Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից | Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ․ Փաշինյանը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին | Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին․ կա ավելի քան 70 զոհ, հարյուրավոր վիրավորներ | Հայաստանում բուժաշխատողները հունիսի 1-ից պետք է լինեն առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի | 19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6 մլրդ. 200 մլն. դրամի վնաս է պատճառվել | Խաչատուրյանը նոր դատավոր է նշանակել | Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել են․ ինչ է նա հայտարարագրել | Ռուսաստանում` Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքի մոտ, ինքնաթիռ է կործանվել | Արարատի մարզում․ տան երկրորդ հարկից առաջին հարկ ինքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդшնոց | Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մենք իսկապես ունենանք պատրաստ, մարտունակ բանակ. Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս |

Անհնար է Ալիևի ելույթում չնկատել սպառնալիքները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին․ ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄՆ պետդեպի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան ԱՄՆ պետդեպի խոսնակի հայտարարության նշել է, որ հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:

«Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:

Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։

Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ