Եղիր տեղեկացված

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը |

Մի պահ հիշեք՝ Արցախում արդեն շուրջ 6 ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում․ Ռուբեն Վարդանյան

Այսօր, երբ բոլորդ Հայաստանում և այլուր նշում եք Երեխաների պաշտպանության օրը, մի պահ հիշեք, որ Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նաեւ նշել է. «30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք զրկված են իրենց ամենակարևոր իրավունքներից, 30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք ապրում են ադրբեջանական մշտական սպառնալիքների ու ագրեսիայի պայմաններում, որոնք ի տարբերություն աշխարհի շատ երկրներում ապրող իրենց հասակակիցների, արդեն զգացել են ինչ է շրջափակումը, ինչ է ցուրտը, ինչ է թերսնումը և մեծերի նման գիտեն, ինչ է նշանակում հայրենիքից, իրենց ընկերներից, իրենց տնից զրկվելու վտանգը. Այն անհատներին, կազմակերպություններին, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, մինչև գեղեցիկ խոսքերով տեքստեր և լուսանկարներ հրապարակելը, կոչ եմ անում հիշել Արցախի երեխաների մասին, մի կողմ թողնել հերթապահ բառերը ու մտածել, թե ինչ պետք է անեն արդեն վեց ամիս շարունակ Արցախի երեխաների խախտվող իրավունքները պաշտպանելու համար:

Ես նայում եմ Արցախի երեխաների աչքերին և հսկայական պատասխանատվություն եմ զգում նրանց առջև։ Ես՝ Ռուբեն Վարդանյանս, պատասխանատու եմ, որ այս երեխաները շարունակեն մեծանալ այստեղ, կրթություն ստանան, գտնեն իրենց երջանկությունը, ստեղծեն ընտանիքներ և կյանք տան հայության նոր սերունդների։ Եվ յուրաքանչյուր ոք, ում համար թանկ են Արցախն ու նրա զավակները, ում համար իսկապես կարևոր են երեխաների իրավունքները, պետք է անձնական պատասխանատվություն կրի Արցախի երեխաների ապագայի համար:

լրահոս

Փոխկապակցված նորություններ