Լուրեր Հայաստանից և աշխարհից

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը | «Օպերային թատրոնի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը», «Այդպիսով իջեցվում է մշակութային կառույցների նշանակությունը» | Սա լուրջ հարված էր նաև ՌԴ հեղինակությանը, չեմ կարծում, որ սա մի սցենար էր, որը նրանք կուզենային, որ լիներ. Լևոն Քոչարյան | ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը կայանալիք բանակցություններում | ԱՄՆ Պետդեպարտամենտի տասնյակ աշխատակիցներ հեռացել են աշխատանքից | Ջերմուկ հանքային ջուրը՝ թունավորման պատճառ․ Ռուսաստանից ահանզանգում են | Bitcoin-ի արժեքը գերազանցել է 109,000 դոլարը | Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպայական կազմի զինծառայողի կողմից բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ | Հայտնի են Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները | Australian Open. հայտնի են քառորդ եզրափակչի կանանց զույգերը | Ադրբեջանի ԱԳՆ հերթական սուտը | Իջևանի գինու-կոնյակի գործարանը, որը Տավուշի մարզի Իջևան քաղաքում հանդիսանում է առաջատար արտադրող ձեռնարկություններից մեկը. տնօրեն Մարտին Մարտիրոսյան | Քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել | Վրաստանն ու Հայաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից են․ դա մեզ ամուր կապում է միմյանց հետ․ Զուրաբիշվիլի | Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում | Ովքեր և ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել | Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը | Վերջին զարգացումները հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական մոտեցումներում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել. Հենրիխ Դանիելյան | Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս | Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Կրակոցներ Լոռու մարզում․ տղամարդուն վնասազերծելու համար պարեկը նախազգուշական կրակոցներ է արձակել

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է  ստանում, որ Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկը մեկնում է նշված վայր և նշված վայրի հարևանությամբ գտնվող Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատում է մի քաղաքացու, ում ուսին առկա է պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։ Այդ քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցում է գետնին ու դիմում փախուստի։ Պարեկները հետապնդում են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակում է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտում է պարեկների ուղղությամբ։

Վերջիններս շարունակելով հետապնդումը, ասում են նրան, որ դադարեցնի փախուստը և կանգնի, ընթացքում մի քանի անգամ պարեկներից մեկը հայտարարում է՝ «կանգնիր, թե չէ՝ կկրակեմ»։

Տեսնելով, որ այդ բառերն էլ չի զգաստացնում փախուստի դիմած քաղաքացուն, պարեկներից մեկը իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակում դեպի օդ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ