Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր |

Կարևորում ենք ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հունիսի 29-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Այս մասին հայտնում են Կառավարությունից:

«Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Անկախության գալիք օրվա առթիվ՝ մաղթելով ԱՄՆ բարեկամ ժողովրդին բարօրություն ու առաջընթաց:

«Այս օրը հիշեցնում է մեզ այն ճանապարհի մասին, որն անցել է ԱՄՆ-ն, և այն հսկայական առաջընթացի մասին, որն ԱՄՆ-ն ձեռք է բերել ազատության և արդարության սկզբունքների հաստատման գործում:

Մեր ժողովուրդները, թեև աշխարհագրորեն հեռու են գտնվում իրարից, միավորված են ընդհանուր արժեքներով՝ ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների նկատմամբ հավատարմությամբ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրում ամրագրված այս սկզբունքները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, որն իր պատմության ողջ ընթացքում պայքարել է հանուն այդ սկզբունքների առաջմղման»,- իր խոսքում նշել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը կարևորել է նաև ամերիկահայ համայնքի դերը, որը քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ նշանակալի ներդրում է ունեցել ամերիկյան հասարակության կայուն զարգացման գործում:

Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջև ամուր գործընկերություն է հաստատել, որը վերջին տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվում և ամրապնդվում է՝ հասնելով ռազմավարական երկխոսության մակարդակի: Փոխվարչապետը շեշտել է, որ ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, արդարության, խաղաղության ու մարդկային արժանապատվության հիմնարար սկզբունքների ընդհանուր տեսլականի վրա: Մհեր Գրիգորյանը նաև անդրադարձել է ԱՄՆ հետ առևտրատնտեսական կապերի խորացման հարցին և նշել, որ այս առումով համագործակցության զգալի հնարավորություններ և ներուժ կա մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և էներգետիկայի ոլորտներում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, օրենքի գերակայությունը ամրապնդելու, թափանցիկությունը խթանելու և կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և ամփոփելով ելույթը նշել է. «Ցավոք, այսօր հայ ժողովուրդն արտաքին անվտանգային զգալի մարտահրավերների է բախվում: Եվ այս առումով մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ ներգրավվածությունը և ջանքերը Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ