Lratvutyun.am

Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա |

Ուղիղ երկխոսության համար միջազգային մանդատ ու երաշխիքներ են պահանջվում

«Արցախի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, Alphanews.amին տված հարցազրույցում անդրադառնալով Ստեփանակերտի ու Բաքվի միջև «ուղիղ երկխոսության» հավանականությանը, մասնավորապես նշել է. «Երկխոսությունը կլինի միայն ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու դեպքում, որովհետև այլ ձևաչափ չի կարող վստահություն ներշնչել և հուսալի երաշխիքներ տալ»: Այս՝ «ուղիղ երկխոսության» հարցը, ինչպես հայտնի է, առաջ է եկել մի շարք հանգամանքների ազդեցության պայմաններում, որոնցից հիմնականն այն է, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախը ճանաչել են ադրբեջանական տարածք, իսկ Արցախի հայության անվտանգության համար պատասխանատվությունն ու պարտավորությունը գցել են իրենց վրայից:

Ավելին, Արցախը պաշտոնապես ուրանալուց հետո Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Արցախի հայության հարցերով հիմա թող զբաղվեն «միջազգային հանրությունը», Ռուսաստանը, իսկ Արցախի իշխանություններն էլ թող ուղիղ երկխոսություն սկսեն Ալիևի հետ: Իսկ Ալիևն էլ, Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումներից է՛լ ավելի ոգևորված, հայտարարում է, որ ոչ մի Արցախ էլ չկա, իսկ այդ «տնտեսական շրջանում» բնակվող հայերն էլ, եթե ուզում են, թող ադրբեջանական անձնագրեր ստանան, եթե չեն ուզում, թող կորչեն-գնան, ոչ մի «երկխոսություն» էլ չի կարող լինել, իսկ եթե շատ համը հանեն, ապա՝ մի հատ բանակային կորպուսի կեսի մակարդակով կմտնեն ու «հատուկ գործողություն» կանեն, այսինքն՝ 100-120 հազար հայությանը կկոտորեն, կպրծնի-կգնա: Ըստ որում, կարելի է չկասկածել, որ թե՛, այսպես կոչված, ՀՀ իշխանությունը, թե՛ որևէ այլ երկրի իշխանություն, թե՛ «միջազգային հանրությունը» բացարձակապես թքած կունենան, եթե վաղը – մյուս օրը, ադրբեջանական զորքը սկսի Արցախի հայաթափումը:

Առայժմ Ալիևն ու նրա հանցագործ իշխանությունը Հայաստանի իշխանության բացարձակ անգործության պայմաններում շարունակում է Արցախի տոտալ շրջափակումը, ավելի ճիշտ՝ պաշարումը: Նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում Արցախի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը նաև փաստեց, որ իր ներքին ռեսուրսների հաշվին Արցախը դիմադրում է, բայց այդ ռեսուրսներն էլ անսպառ չեն, ու արդեն իսկ էապես զգացվում են Արցախի՝ արդեն կես տարուց ավելի տևող շրջափակման հետևանքները»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ