Lratvutyun.am

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր |

Դժվար է տոնական մթնոլորտ ստեղծել, երբ ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր, իսկ Արցախն արդեն տևական ժամանակ է շրջափակման մեջ է գտնվում.Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 28 տարի է, ինչ Սահմանադրությունը դարձել է մեր անկախ պետականության խորհրդանիշներից մեկը:
Ցավոք, ներկայումս ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ պետության համար նշանակալի այս օրը տոնելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ցանկություն կա, շատերն էլ այն նշելու իմաստը չեն տեսնում: Դժվար է տոնական մթնոլորտ ստեղծել, երբ ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր, իսկ Արցախն արդեն տևական ժամանակ է շրջափակման մեջ է գտնվում։
Սակայն մենք հուսահատվելու և թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մենք միասնաբար պետք է ելքեր փնտրենք ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար:
Ինձ համար այդ ելքը առաջին հերթին ներքին հանրային հաշտությունն է: Մենք պետք է գիտակցենք, որ ատելության ու թշնամանքի այս մթնոլորտը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Համերաշխության մթնոլորտը պետք է գերակա լինի հանրային բոլոր մակարդակներում:
Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, երբ Սահմանադրությամբ ամրագրված «իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին» ձևակերպումը լինի իրականություն, այլ ոչ թե զուտ բառեր: Համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա ամրագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Եվ այստեղ անելիք ունենք բոլորս…
Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ