Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Պաշտոնական ադրբեջանը ողջ աշխարհին հայտնում է, որ իրենք չեն առաջնորդվում ինչ-որ մեկի կոչերով, այլ իրենց ազգային շահերով։Պաշտոնական եւ անպաշտոն Հայաստանը կարծես ազւսյին շահեր արդեն չունի՝ առաջնորդվում է ադրբեջանի սեղանից ընկնող փշրանքներով կամ «ռուսաց, իմա՝ ցանկացած այլ թագավորներին ուղղված նամակ-թղթերով, նմանաբնույթ ստորագրահավաքներով։ Օլիմպիական սկզբունքի հայկական փոխակերպուկ՝ կարեւորը մի բանի մասնակցելն է, արդյունքը կարեւոր չէ։ Ցույց կտան ԶԼՄ-ներով, մարդիկ կխոսեն, կզբաղվեն, իսկ հակառակորդին միայն արդյունքն է պետք։