Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր |

«Սառույցին գրված» հանցագործության մասին հաղորդումները՝ ՔՊ-ական պաշտոնյաների դեմ

Որքան էլ որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է՝ վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում նույնիսկ միմյանց հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքը և բանը նույնիսկ հասնում է տողատակերով միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդումներ հնչեցնելուն: Սակայն, այս գործում առաջամարտիկ են անշուշտ ոչ միայն ՔՊ-ականները, իշխանական պաշտոնյաների դեմ հանցագործության հաղորդումներ ներկայացվում են նաև մամուլով, և հաճախ նաև՝ ընդդիմադիր համայնքապետերի, գյուղապետերի կողմից:

Դիցուք՝ բավական լարված էին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարաբերությունները: Գորիսում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր: Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Սյունիքի արդեն նախկին մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս էր գրել, ապա ջնջել:

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը համավարակի տարածման ամենաթեժ փուլում այն համոզմանն էր, որ «հատկապես կառավարությունն ու առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն» (պարզապես այլ բանով չզբաղվեն), որ պատվաստումների հարցը լուծեն: Այս մասին Թորոսյանն ասել էր լրատվականներից մեկին տված հարցազրույցում: Դա փաստացի քննադատություն էր Ավանեսյանի հասցեին:

ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը ամիսներ առաջ ուշագրավ հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին, որում կամա թե ակամա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր քաղաքական թիմի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Սկզբում Դանիելյանը փորձում էր ապացուցել, որ այն տարածքները, որոնք մենք կորցրել ենք մեկ տարի առաջ Հայաստանում և շաբաթներ առաջ Արցախում, մենք հեշտությամբ և առանց պայքարի չենք զիջել: Իսկ ահա պատասխանելով հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի իշխանությունները այդպես հեշտությամբ զիջեցին Սև լճի մի մասը, որոշակի տարածքներ Սյունիքից, պատգամավորը պատասխանեց՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանում իրավիճակը, Հայաստանի մարտունակության աստիճանը եւ տարբեր ժամանակներում տարբեր փաստաթղթեր, այո՛, եղել են որոշակի պայմանավորվածություններ, փորձվել է Ադրբեջանի հետ գնալ այն ճանապարհով, որպեսզի կնքենք խաղաղություն։

Վերջին ամիսներին մամուլում տեղեկություններ են տարածվում առ այն, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը իր նախկին տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գործունեության մեջ չարաշահումներ, կոռուպցիոն դրսեւորումներ է հայտնաբերել եւ դրանք ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին։ Սակայն, քանի որ Շուշանիկ Ներսիսյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմը, վարչապետը, բնականաբար, դեմ է արտահայտվել նրա նկատմամբ որևէ գործողություն իրականացնելուն և հրահանգել է յուրայինին ձեռք չտալ:

Շիրակի նախկին ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրիի ավագանու՝ կրկին ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանը վերջերս կրկին աչքի էր ընկել, մեղմ ասած, տարօրինակ վարքագծով՝ հերթական անգամ հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ մտնելով Գյումրու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ: Նա ոչ կոմպետենտության մեջ էր մեղադրել Գյումրիի փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանին՝ պնդելով, որ ավագանին իրեն դատարանի ու դատախազի ֆունկցիաներ է վերապահում։ Այս կոնֆլիկտը սկսվել էր այն բանից հետո, երբ ՔՊ ներսում երկար քննարկումներից հետո որոշվել էր փոխքաղաքապետ կարգել ոչ թե Բաղդասարյանին, այլ Պապիկյանին։

Շաբաթներ առաջ մամուլը գրեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը գյուղի մշակույթի տանը ծեծի է ենթարկվել։ Զեյնալյանը պատմել էր, որ այդ ծեծկռտուքի հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարության խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է, սակայն, մասնակից է եղել նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը շարունակում է պնդել, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետարանի միջանցքում ծեծի են ենթարկել իրեն:

Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ընդամենը 9 ամսվա ղեկավար Սարո Այվազյանի լիազորությունները դադարեցվել են: Վերջինս պնդում է, որ դրա հեղինակը Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանն է, ում կողմից կատարված մի շարք մութ գործարքներ Այվազյանը պատրաստվում էր ջրի երես հանել: Թե ինչ գործարքների մասին է խոսքը՝ հայտնի չէ:

Օրեր առաջ Արագածավան համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը, պահանջելով ոստիկանությունից, որպեսզի օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկվի համայնքի կոմունալ ծառայության պատասխանատու Սուրեն Թորոսյանը, որն ըստ գյուղացիների, ծեծի է ենթարկել առողջական խնդիրներ ունեցող անհափահաս տղայի։ Թորոսյանի դեմ քրեական գործ հարուցվեց, սակայն, վերջինս արդեն իսկ ազատության մեջ է:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսություն» մի խումբ աշպատակիցները հանցագորության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն եւ խնդրել են իրենց օգնել: Ըստ աշխատակիցների՝ տնօրեն Տիգրան Համբարձումյանը սպառնացել է իրենց դիմում գրել, եթե ոչ՝ նա իր ձեւերով կանի: Ի դեպ, օգոստոսին «Հյանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսության» տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, ով ՔՊ–ական սիսիանցի պատգամավոր Կարեն Հ

լրահոս

Փոխկապակցված նորություններ