Lratvutyun.am

Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան | Բայդենի հատուկ հարցերով օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը | Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար | Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը | Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում | Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ | ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ | Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը | Ամեն ամառ ասում են, թե ՄՅՈւ-ն վաճառում է իր բոլոր ֆուտբոլիստներին և հետաքրքրված է ևս 200 խաղացողով․ Տեն Հագ | Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ | Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը | Ամիսներով Հանրայինի քաղաքական հարթակներից խուսափողները խոսում են Հանրայինից. Պետրոս Ղազարյան | ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ | Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջել է կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը | Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Կարեն Ջալավյանը ` 44–օրյա պատերազմի մասին | Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը | «Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ | Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը | Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ | Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը |

Ֆրանսիայի գործողությունները հանգիստ չեն տալիս Թուրքիային եւ Ռուսաստանին․ ռազմական միջամտության որոշումը կարող է նախադեպ դառնալ

Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները հավանություն են տվել սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով Նիգերում ռազմական շուտափույթ միջամտություն իրականացնելու որոշմանը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը աջակցություն է հայտնել Արևմտյան Աֆրիկայի բլոկի ջանքերին՝ վերականգնելու օրինական իշխանությունը Նիգերում, զերծ մնալով ռազմական միջամտության մասին որոշմանն ուղղակի աջակցությունից, հայտնում է France Presse-ը:

Նիգերի հեղաշրջմանը ռուսական Վագներ խմբավորման մասնակցության մասին արդեն բացահայտ խոսվում է։ Հեղաշրջումն ուղղված էր Ֆրանսիայի դեմ։ Դա տեղի է ունեցել Ռուսաստան-Աֆրիկա վեհաժողովի ժամանակ։ Լավրովն ու Պուտինը կոչ էին արել հարգել սահմանադրական իրավունքը, իսկ Եվգենի Պրիգոժինն ասել էր, որ գոհ է հեղաշրջումից, քանի որ Նիգերի ժողովուրդը պայքարում է Ֆրանսիայից անկախանալու համար։ Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել է, թե Ֆրանսիան ստանում է Նիգերում իր գաղութատիրական քաղաքականության արդյունքը։

Ֆրանսիայի գործողությունները հանգիստ չեն տալիս Թուրքիային եւ Ռուսաստանին, այդ թվում՝ Փարիզի գործողությունները Հայաստանում։ Ֆրանսիան մի քանի անգամ նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արցախյան հիմնախնդրի քննարկումներ, որոնք խափանվել են Ռուսաստանի կողմից։ Հիմա եկել է պահը, երբ Բերձորի միջանցքի հարցով պետք է նույնպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել՝ նիստ հրավիրելու եւ բանաձեւ ընդունելու պահանջով։ Ֆրանսիան մնում է միակ երկիրը, որը կարող է դա անել։

Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի քայլերը կապված են Հայաստանում Ֆրանսիայի գործունեության հետ։ Իսկ Արեւմտաաֆրիկյան Միության՝ Ֆրանսիայի կողմից աջակցություն ստացած ռազմական միջամտության որոշումը կարող է նախադեպ դառնալ Բերձորի միջանցքի քաղաքական խնդրի լուծման համար։

Հայաստանի ղեկավարությունն ընտրել է խնդիրների «խաղաղ» լուծումը՝ «խաղաղության օրակարգի» տակ քողարկելով սահմանադրական պարտականությունների կատարումից հրաժարվելը և Հայաստանը վերացնելու ծրագրերի համակարգողի դերը։ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է պետությունը «պահպանելու» անհրաժեշտության մասին՝ ոչ միայն հրաժարվելով ժողովրդին ու տարածքը պաշտպանելու պարտականությունից, այլև չեզոքացնելով Հայաստանի գործընկերների հնարավոր գործողությունները։

լրահոս

Փոխկապակցված նորություններ