Lratvutyun.am

Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը | Ձորը գլորված «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի. ՔԿ | ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ Պապիկյանին | Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան | Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել | Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանանց, դպրոցականների նկատմամբ, վրեժով լցված են սև բերետավորները․ Բագրատ Սրբազան | Մեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան | Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը | Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ | Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին | ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը | Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին | Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից | Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիավորեն իրենց էներգետիկ համակարգերը | Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ | Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն | Մենք բարձր ենք գնահատում Նորին Մեծություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ցուցաբերած ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. Էմիրբեկով | Իտալացի պատգամավորը կասկածվում է օծանելիքի գողության մեջ | Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը | Տավուշում պայքարողները չեն տրվել սադրանքներին |

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի և մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների անդամների հետ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։Այս մասին հայտնել են Արցախի թեմից՝ հավելելով, որ թեմակալ առաջնորդն իր օրհնանքի և երախտիքի խոսքն է փոխանցել Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և բոլոր ներկաներին՝ Արցախի հարցով մտահոգված լինելու համար: Հյուրերը հետաքրքրվել են Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:

Քննարկվել են նաև Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր:

Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ