Lratvutyun.am

Տավուշի սահմանին կրակոցների մասին լուրերը սուտ են․ՊՆ | Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը | Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ Բորել | Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆ | ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա | Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը աստղաբաշխական գումարներ է ստանում օտարերկրյա ֆիրմաներից | Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը | Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) | ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին | Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) | Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը | Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան | Բայդենի հատուկ հարցերով օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը | Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար | Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը | Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում | Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ | ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ | Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը | Ամեն ամառ ասում են, թե ՄՅՈւ-ն վաճառում է իր բոլոր ֆուտբոլիստներին և հետաքրքրված է ևս 200 խաղացողով․ Տեն Հագ |

ՀՀ-ն պատերազմի շեմին․ Ալիևը և Էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերությունից

Ալիևն ու էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերություններից և Արևմուտքի՝ դիտորդական կոչերից։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․«Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն․

Որպեսզի հարյուր հազարները դուրս գան փողոց ու իրականացնեն փոփոխություն, անհրաժեշտ է մեկ բան. որպեսզի մեծ հասարակության և հրապարակի օրակարգերը համընկնեն։ Սա նախ առեղծված է` այն, թե ինչո´ւ դա չի ստացվում, ու նաև բանալի՝ թե ինչպես անել։

Միտինգում բարձր ու էմոցիոնալ ելույթներին զուգահեռ՝ ցածրաձայն ասվող բովանդակությունն ավելի կարևոր է։ Միջանցք, խաղաղության պայմանագիր, ՌԴ-ի պահվածք Արցախում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, Արցախի՝ թեկուզ տեսական ճակատագիր… սրանք հարցեր են, որոնք պահանջում են ցածր ձայն, բայց՝ Նիկոլինից տարբերվող տեսակետ։ Սա´ է օրակարգը, որը մենք համառորեն շրջանցում ենք։

Այս պահին կա երկու համընդհանուր, բոլորիս միավորող օրակարգային ուղղություն.

  1. Ընթացիկ ողբերգությունը
  2. Գալիք ողբերգությունը

Ընթացիկ ողբերգություն

Մեր աչքի առաջ կատարվում է 1915 թ-ից ի վեր ամենաողբերգական իրադարձությունը։ Ու սա հնարավոր է եղել Նիկոլի թույլ տված կոպիտ «սխալների» պատճառով, որոնց հետևանքների մասին ինքը նախապես անընդհատ զգուշացվել է և մշտապես անտեսել զգուշացումները։ Արդեն գրեթե բոլորի համար պարզ է, որ առնվազն պատերազմից հետո սկսված փուլում հայաստանյան իշխանություններն ունեցել են ստվերային պայմանավորվածություններ, որ փակ սենյակներում բանակցվել են Արցախի և Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցեր, որոնց մասին տեղյակ է եղել միայն մի նեղ շրջանակ, և որոնք պատմական ողբերգության առաջ են կանգնեցրել ողջ ժողովրդին, ողջ Արցախին ու Հայաստանին։ Սա իմպիչմենթի հիմնավորումն է. այդ պրոցեսը պետք է հրատապ սկսվի։ Սա նոր հարթակի ու լայն կոնսոլիդացված հրապարակի կարևոր անելիքն է (սրա մասին՝ հաջորդիվ)։

Գալիք ողբերգություն

Հայաստանին սպառնում է նոր պատերազմ, նոր մեծաթիվ զոհեր. անկհայտ է, որ Ալիևն ու էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերություններից և Արևմուտքի՝ դիտորդական կոչերից բացի ավելին չանելու որոշումից։

5 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Նիկոլը բոլոր պատասխանատվություն պահանջող հարցերը լուծում է ոչ թե դժվար որոշումների ճանապարհով, այլ թողնում է, որ թուրք-ադրբեջանական զորքը դա լուծի ամենացավոտ եղանակով՝ պատերազմով. «Ես թուղթ չեմ ստորագրել, բայց հարցը լուծված է՝ անթիվ զոհերի գներով, հետևաբար ես մեղավոր չեմ»։ Պետք է թույլ չտալ ևս մեկ նման սերիա մեր՝ չդադարող ողբերգական ֆիլմում։

Սոլիդ, վստահություն ներշնչող հարթակը կարող է հարյուր հազարներին բերել հրապարակ, եթե վերցնի սոլիդ պատասխանատվություն ու առաջարկի հանրությանը այլ լուծում, քան՝ Նիկոլի սցենարը։ Այո, այդ լուծումները կարող են լինել ոչ պոպուլյար, բայց կարող են փրկել երկիրը նոր պատերազմից ու նոր մեծաթիվ զոհերից։ Սա կոչվում է պատասխանատվություն։ Հարթակը պետք է հայտարարի, որ գնալու է բարդ, գուցե՝ ոչ հաճելի լուծումների ճանապարհով, բայց չի թողնելու սցենար, որտեղ կլինի պատերազմ, և որտեղ թուրքը զորքով ու մեր զոհերի գնով կստանա առավելագույնը, ինչը ուզում է։

Հիմա ի՞նչ է ստացվում. Նիկոլն ասում է՝ միջանցքը կարմիր գիծ է, ընդդիմությունն էլ է ասում՝ ո´չ մի միջանցք, Էրդողանն ու Ալիևն էլ ասում են՝ խփելու ենք, վերցնենք։ Ի՞նչն է հետ պահելու թուրքերին. ոչ մի բան։ Բա այդ դեպքում նոր աղետը կանխելու կոչով  ինչպե՞ս մարդկանց հանել փողոց։ Մարդը չի տեսնում այլ առաջարկ, որի համար կպայքարի։

Նոր հարթակի հաջողության (որը երկրի հաջողությունն է) միակ ճանապարհը պատասխանատվություն վերցնելն է և բոլոր բարդ օրակարգային հարցերով հասարակության հետ  խոսելը։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ,  բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Մնացածը «գավառական հայրենասիրություն է»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ