Արայիկ և Ջալալ Հարությունյանները և ավելի քան 300 հայ «անջատականներ» որոնք «հանցագործություններ» են կատարել Ղարաբաղում միջազգային հետախուզման մեջ են. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։«Այս հանցագործությունների հետ կապված մենք ապացույցներ ենք հավաքել։ Ընդհանուր առմամբ հարուցվել է 300 քրեական գործ։ Ավելի քան 300 հանցագործ միջազգային հետախուզման մեջ են: Այս գործերով մենք ապացույցներ ունենք», — ասել է նա։ Հետախուզվողների թվում են Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի անունները, նշել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։