«Շոփինգ Մոլլ» տոնավաճառ. Հասցե՝ Նոր Նորք Գայի պողոտա 16/1 . Հեռ.098313134

Lratvutyun.am

05.12.2023
Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար | Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի | Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը | Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար | Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն | Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը | Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել | Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին | Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են | ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին | Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն | Մի շարք հասցեներում ջուր չի լինի | Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ | Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները | Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա | Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ | ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ | Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ | Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ |

Արցախից տեղահանված 100,483 անձ արդեն Հայաստանում է. նրանց 45%-ն օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից. Նազելի Բաղդասարյան

Ժամը 12:00 դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 100,483 անձ տեղափոխվել է Հայաստան: Այս մասին հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հաշվառում է անցել 84,408 անձ։ Հակարիի կամուրջը հատել է 21,079 տրանսպորտային միջոց։

Բաղդասարյանի խոսքով՝ տեղահանվածների մոտ 45%-ն (45,516 մարդ) օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնում՝ 2262, Արարատում՝ 12,638, Արմավիրում՝ 3943, Գեղարքունիքում՝ 3516, Լոռիում՝ 2252, Կոտայքում՝ 11,132, Շիրակում՝ 2114, Սյունիքում՝ 3655, Վայոց Ձորում`1756, Տավուշում՝ 2129 մարդ: Սրանք այն մարդիկ են, որոնք օգտվել են պետության տրամադրած կեցավայրերից:

լրահոս

Փոխկապակցված նորություններ