Եղիր տեղեկացված

Կասկադի հարակից տարածքում «Մետրում Ինվեսթ»-ի կառուցվող նոր շենքից փոշու հսկայական ամպ է դուրս գալիս և վնասում բնակիչների առողջությանը. քաղաքապետարանից ասում են, որ կտուգանեն օրինախախտ կառուցապատողին (տեսանյութ) | Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն | Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են | ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս | Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը | Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը | Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս | Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը | Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը | Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ | Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն | «Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում | Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել | Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը | «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը | Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը | ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը | Ես պատրաստ եմ կյանքս տալ Հայրենիքիս. Պատերազմի մասնակից Գևորգ (տեսանյութ) |

Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գևորգ Սիմոնյանին կատարված աշխատանքի՝ մասնավորապես տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար: Նախարարը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Պրոբացիայի ծառայության կարգավիճակի հստակեցման, տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև Ծառայության շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Կարևորվել է Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայության նոր՝ 2023-2026թթ. Ռազմավարության ընդունումից հետո՝ նախանշված աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացնելու տեսլականը: Նախարարը կարևորել է միջազգային գործընկերների՝ Եվրոպական Միության, Եվրոպային Խորհրդի, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ Արամ Նիկոյանն իր ունեցած կառավարչական կարողությունները կներդնի՝ Պրոբացիայի ծառայության ծրագրերը կյանքի կոչելու համար: Արամ Նիկոյանը շնորհակալություն է հայտնել՝ վստահության համար և նշել, որ ջանքեր կգործադրի իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Ծառայության նախկին ղեկավար Գևորգ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայությունը մեծ կարողություն ունի առաջ շարժվելու և կատարելագործվելու համար: Գրիգոր Մինասյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

լրահոս

Փոխկապակցված նորություններ