Ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100,520 անձ է Հայաստան եկել։
Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա ներկայացմամբ՝ հիմնական մարդկային հոսքը դադարել է և ԼՂ-ում մնացել են առավելապես պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը։
«Հակարիի կամուրջը մինչ այժմ հատել է 21,107 մեքենա։ Ավելի քան 89,167 բռնի տեղահանվածներ արդեն գրանցվել են, կառավարությունը կացարան է հատկացրել ավելի քան 53,9 հազար մարդու»,- մանրամասնեց խոսնակը։