Lratvutyun.am

Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս | Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ | Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել | Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան | Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա | Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը | Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ |

Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ-ն հաստատել են Արցախի հարցով Թուրքիայում գաղտնի բանակցություններ անցկացնելու տեղեկությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը հանդիպումը, որի մասին ավելի վաղ գրել էր Politico-ն:

«Դա սովորական տեսակետների փոխանակում էր», – ճեպազրույցում ասել է Զախարովան:

Հրապարակման համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ ադրբեջանական ռազմական հարձակումից երկու օր առաջ։

Զախարովայի խոսքով՝ հանդիպման հետ կապված ոչ մի գաղտնի բան չկար, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ հրապարակման մեջ կան բազմաթիվ անճշտություններ և սխալներ՝ կապված Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հանդիպման հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Կոնտակտներ եղել են, բայց ոչ այնպես, ինչպես գրված է», – ասել է նա։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա սկսելուց մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի կարգով արտահերթ բանակցություններ են վարել. դրանք տեղի են ունեցել Թուրքիայում: Այս մասին գրել է Politico-ն:

Բանակցություններին քաջատեղյակ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Արցախի իննամսյա  շրջափակմանը վերջ դնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շրջանակում:

Հանդիպմանն ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցով ԱՄՆ ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ի կողմից եղել է Հարավային Կովկասում միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՌԴ-ի կողմից՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը:

Պարբերականը նկատում է, որ նման բարձր մակարդակի հանդիպումը հազվադեպ երևույթ է:

Politico-ի հետ զրույցում ԵՄ պաշտոնյան ասել է.«Մենք կարծում ենք, որ կարևոր է պահպանել կապի ուղիները համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ ասելով միայն, որ «չեն մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները»։

Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ ամերիկացի պաշտոնյան, որն անանուն մնալու պայմանով խոսել է զգայուն դիվանագիտական հարցի շուրջ, բացատրել է, որ քննարկումները եկել են այն ըմբռնումով, որ  տարածաշրջանում դեռևս իշխում է Կրեմլը:

«Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես, երբ մենք այժմ գտնվում ենք անորոշ վիճակում», – ասել է ամերիկացի պաշտոնյան:

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ